Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում

Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել Թուրքիայի արտգործնախարարությունում 2010թ, 2011թ, 2012թ, և 2013թ. աշխատանքի ընդունված 249 աշխատակցի նկատմամբ։

Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ վերոնշյալ մարդիկ օգտվել են գյուլենական համայնքի գաղտնի հավելվածից՝ Bylock-ից։

Այս պահին արդեն իսկ կալանավորվել են 78 հոգի, մյուսներին կալանավորելու համար աշխատանքները շարունակվում են։

Թուրքիայի բանակի մի շարք զինվորականների նկատմամբ ևս կալանավորման որոշում է կայացվել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Մասնավորապես 23 զինվորի նկատմամբ արդեն կալանավորման որոշում է կայացվել։ Այս պահին կալանավովել է 15-ը, մնացածին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում