Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ

Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին  թույլ չի տալիս կայանալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Facebook: Զավեշտն այն է, որ Փաշինյան Նիկոլի պատգամավորները(մեծ մասը գոնե) ներքուստ գիտակցում են, որ այս մարդն իրենց թույլ չի տալիս կայանալ, թույլ չի տալիս ակտիվիստից օրենսդիր դառնալ: Որովհետև պատգամավորն ի տարբերություն քաղակտիվիստի կամ կոշկակարի, օրենք փոխելու, օրենք ստեղծելու մանդատ և գործառույթ ունի:

Դատարանները դուրներդ չեն գալի՞ս, օրենսդրական գերանդին ձեր ձեռքն է, վերցրեք ու հնձեք օրենսդրությունը, փոխեք, կատարելագործեք, մոդեռնիզացրեք, վերահսկեք: Ո՞վ է ձեզ խանգարում: Դատավորները դուրներդ չեն գալի՞ս, ի՞նչն է ձեզ խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ դատավորների նոր չափորոշիչներ սահմանեք, եղած դատավորներին պատկերավոր ասած՝ վերալիցենզավորման ուղարկեք. ով անցավ այդ ֆիլտրով, կմնա, ով չանցավ՝ բարի ճանապարհ: Չնայած, ո՞նց կարող էր Փաշինյան Նիկոլը իրավապահ համակարգը մինչև քոքը ստորացնել ու չստորացնել օրենսդիր իշխանությանը՝ այդ թվում հենց իր պատգամավորներին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում