«Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը

«Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Նեյթ Շենկանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող վերջին ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին:

Շենկանն ընդգծել է, որ «հետհեղափոխական Հայաստանում միշտ էլ առկա է եղել այն վտանգը, որ Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից»:

«Հետհեղափոխական Հայաստանում միշտ էլ առկա է եղել այն վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից: Հասել ենք դրան: Այդպիսի բան մի՛ արեք»,- գրել է Շենկանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում