Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին
17/05/2019 18:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել։
«Բակո Սահակյանը՝ դիմելուց մեկ օր առաջ, ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ։ Բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», – Երևանում Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», – ավելացրել է վարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում