Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշին

Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,– ասաց Գագիկ Սուրենյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում