Գեղհովիտում գրանցվել են համայնքի ղեկավարի 6, Ծովասարում՝ 2 թեկնածու

Գեղհովիտում գրանցվել են համայնքի ղեկավարի 6, Ծովասարում՝ 2 թեկնածու

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են ութ թեկնածու, որոնցից վեցը՝ Գեղհովիտում, երկուսը՝ Ծովասարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Գեղհովիտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ՝ համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանը, «Մայիս Իսպիրյան» ԱՁ աշխատակից Մակիչ Իսպիյանը, §Նաղաշ Հակոբյան» ԱՁ ատամնաբույժ Նաղաշ Հակոբյանը, Աշխատանքային գրանցում չունեցող Սերոբ Սարգսյանը, Ուրարտու Սաֆարյանը եւ Տիգրան Սուքիասյանը: Ուրարտու Սաֆարյանը Գեղհովիտ համայնքը ղեկավարել է 1998-2004 թվականների ընթացքում:

Ծովասարում կմրցակցեն անկուսակցականներ՝ համայնքի գործող ղեկավար Արտաշես Մխիթարյանը եւ «Գազպրոմ»-ի Մարտունու մասնաճյուղի հսկիչ Բաբիկ Հակոբյանը: Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում