Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Aysor.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը, ինչպես գրում էր մամուլը, տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։

Այս հրապարակումները, սակայն, Երևանի մետրոպոլիտենից հերքել էին, թե որևէ չարաշահում չի արձանագրվել և վերջին 2 տարում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում