Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից

Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Panorama.am:  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ծրագրում է հեռանալ քաղաքականությունից 2021 թվականից հետո։ Նրա խոսքով, մտադիր չէ զբաղեցնել քաղաքական պաշտոն «որտեղ կարող է լինել»: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Մերկելն ասել է, որ կավարտի իր քաղաքական կարիերան Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Մարկելը կարող է ղեկավար պաշտոն զբաղեցնել Եվրամիությունում։

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերն է 2005 թվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում