AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն ներկայանալ դատարան. Քոչարյանի պաշտպան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կաշխատեն մայիսի 16-ին ներկա լինել Քոչարյանի գործով դատական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնեց դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:

«Պարոն Բակո Սահակյանը պաշտոնական հանդիպում ունի վաղը: Ցանկալի չէ, որ նա այդ հանդիպմանը չգնա, բայց քանի որ դատարանը բացառեց ուրիշ տարբերակ, կարծում եմ՝ կգան երկուսով ու կներկայանան դատարան»,- ասաց Ալումյանը:

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Պաշտպանները հայտնեցին, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե ոչ:

Լրահոս
Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan