Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ինչպես տեղեկացրին կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի բաժնից, ռեկտորի ընտրությունը կայացել է մայիսի 14-ին: Այն տևել է մի քանի ժամ:

Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էին Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ ութ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում