Ուղևորատար Boeing-ը վերադառնում է Վնուկովո օդանավակայան՝ շասիի հետ կապված խնդրի պատճառով
14/05/2019 15:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Utair ավիաընկերության ուղևորափոխադրող Boeing 737-800 ինքնաթիռը վերադառնում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայան՝ շասիի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Gazeta-ն:
Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Միլան:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռը վառելիքն է այրում:
«Հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և այժմ վառելիքն է այրում՝ Վնուկովոյի վերևում` ապահով վայրէջքի համար», – հայտարարել է ավիաընկերությունը:
Նշվում է, որ ինքնաթիռում 109 ուղևոր կա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում