AM | RU
USD
EUR
RUB

Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանն անհամաձայնություն հայտնեց դատավորի կողմից ՍԴ որոշման մեկնաբանության վերաբերյալ, ասաց նման բան ՍԴ-ն չի ասել, հակառակն է ասել։

«Դատավորը տրամագծորեն այդ որոշման իմաստին հակառակ է ընկալել ու իր որոշման մեջ արտացոլել այն, այն, ինչ որ Դուք գրել եք, Սահմանդրական դատարանը նման բան չի ասել ու շատ պարզ է ասել»,- ասաց պաշտպանը։

Ալումյանի խոսքով, դատավորը խառնել է դատավարական փուլերը, նկատեց, սա գործը դատական քննության նախապատրաստելու փուլն է, այս փուլում պետք է կայացվի քրեական դատավարության օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։

Նա հատվածներ ընթերցեց ՍԴ որոշումից, որպեսզի, ինչպես ինքն ասաց, դատավորը կարողանա ճիշտ ընկալել այն։

«Նախատեսում է, որ հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ...»,- ընդգծելու համար մի քանի անգամ կրկնեց Ալումյանը։

«Մի հատ էլ ասեք»,-արձագանքեց դատավոր Գրիգորյանը։

«...... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... որովհետև անցած անգամ երկու անգամ ասացի, բայց Դուք չընկալեցիք»,-շարունակեց խոսքը պաշտպանը։

«Ուրեմն, պարոն Ալումյան, ուրեմն, ես Ձեզ հորդորում եմ դատարանի նկատմամբ հարգալից լինել, և վարքագծով արդեն էթիկայի կանոններն անցնում եք»,- ընդհատեց դատավորը։

«Էթիկայի կանոններն անցնում եմ, դիմեք Փաստաբանների պալատ»,-առաջարկեց փաստաբանը։

«Եթե անհրաժեշտ լինի, կդիմեմ, կաշկանդված չեմ։ Աշխատեք Ձեր վարքագիծը էթիկայի կանոնների սահմաններում դրսևորեք, եղավ»,-ասաց դատավորը։

«Աշխատում եմ, ամեն ինչ անում եմ, եթե ես ինձ վրա չաշխատեի, լրիվ ուրիշ բառերով կնկարագրեի»,-նշեց Ալումյանը։

«Փորձեք, եթե ուզում եք, փորձեք»,-շարունակեց դատավորը։

Ալումյանը շարունակեց՝ բայց օրենքից մեջբերումներով։ Ասաց, պաշտպաններից յուրաքանչյուրը միջնորդություն է ներկայացրել, որոնք պետք է քննարկվեին ինքնաբացարկի միջնորդության հետ միասին, սակայն չի եղել։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով է դատարանը որոշել չքննարկել Քրեական դատավարության 312 հոդվածով նախատեսված որոշումները, այլ անցնել նույն օրենսգրքի 285 հոդվածով նախատեսված հարցի քննարկմանը։

Նկատենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածը սահմանում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննումը։

Դատավորն էլ հակաճառեց՝ ՍԴ որոշումը պարզ շարադրված է։

«Ինքնաբացարկի որոշման մեջ էլ նշված է, որ քննվում է մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի պահպանման, փոփոխման կամ վերացման հարցը։ Այսինքն, քանի դեռ դատարանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով սահմանված որոշումներից մեկը՝ այն է դատական քննություն նշանակելու մասին որոշումը չի կայացվել, անձը դեռևս գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, քանի որ օրենքով սահմնաված է, թե ով է ամբաստանյալը և կարիք չկա պարզաբանելու»,- ասաց դատավորը։

Գրիգորյանը մանրամասնեց, որ պաշտպանների ներկայացրած միջնորդությունները քննարկվելու են ավելի ուշ փուլում՝ միանձյնա կամ կողմերի մասնակցությամբ, նրանց կարծիքները լսելու պայմաններում։

«Սույն դատական նիստը վերաբերում է բացառապես կալանքի քննարկման հարցին, որևէ այլ միջնորդություն զուգահեռ ներկայացված սույն դատական նիստի ընթացքւոմ չի կարող քննարկվել։ Դրանք քննարկման ենթակա են հետագայում»,- ասաց դատավորը

Լրահոս
Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan