Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը մայիսի 14-ին հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել»,– ասաց Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում