Սիրիայում հայ երեխա է զոհվել

Սիրիայում հայ երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Համայի արվարձաններում գտնվող բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Հալեպի «Գանձասար» թերի ֆեյսբուքյան էջը, հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը, գրում է, որ մայիսի 12-ին բազմաթիվ հրթիռներ թիրախ էին դարձել Սկիլբիա գյուղի բնակիչները, զոհվել է 5-10 տարեկան 4 երեխա, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։

Զոհված երեխաների թվում է Ջեսիկա Հարությունի Սեմերճյանը։

Նախօրեին, զինեալ ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են գյուղը, արձանագրվել է մեկ զոհ, 5 վիրավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում