Արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշների տևական աճ Սկանդինավյան երկրներում

Ինչպես ցույց են տալիս Սկանդինավյան երկրների քաղցկեղի տվյալների NORDCAN համակարգի պաշտոնական տվյալները՝ արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը (100000 կնոջ հաշվով) վերջին տարիներին աճում է Սկանդինավյան երկրներում (աղյուսակ 4)։

Աղյուսակ 4. Սկանդինավյան երկրներում ԱՊՔ նոր դեպքերի և ԱՊՔ պատճառով մահացության ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով, ցուցանիշերի փոփոխությունը  նախորդ 10 տարիների ընթացքում (2011−2015թթ․ և 2012−2016թթ․)

NORDCAN. (W) – Age-standardized rate – The most frequently used standard population is the World Standard Population
Cancer stat fact sheets: Sweden – Cervix uteri. http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-752.pdf 
Cancer stat fact sheets: Norway – Cervix uteri․ http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-578.pdf  
Cancer stat fact sheets: Finland – Cervix uteri․ http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-246.pdf  
Cancer stat fact sheets: Denmark – Cervix uteri․ http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-208.pdf 
Cancer stat fact sheets: Iceland – Cervix uteri․ http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-352.pdf  
Cancer stat fact sheets: Nordic countries – Cervix uteri․ http://www-dep.iarc.fr/nordcan/english/PDF/FS_212-0.pdf 

ԱՊՔ ցուցանիշերը Սկանդինավյան երկրներում աճի միտում են գրանցում երկար տարիների նշանակալի կրճատումներից հետո, որոնք արդյունք էին այդ երկրներում իրականացված ԱՊՔ լայնընդգրկուն սքրինինգային ծրագրերի ու անհրաժեշտության դեպքում համապատասխան որակյալ բուժման, որի շնորհիվ նվազել է նաև ԱՊՔ պատճառով մահացությունը։ Աղյուսակ 5-ն ամփոփ ներկայացնում է Սկանդինավյան երկրներում ԱՊՔ սքրինիգի ծածկույթը (%), սքրինինգի տարիքը և հաճախությունը տարբեր տարիքային խմբերում, ինչպես նաև ՄՊՎ դեմ պատվաստումների ազգային ծրագրերի ներդրման տարեթվերը։

Աղյուսակ 5. ԱՊՔ սքրինիգի ծածկույթը (%), սքրինինգի տարիքը և հաճախությունը, ՄՊՎ դեմ պատվաստման ներդրման տարեթիվը Սկանդինավյան երկրներում

Աղբյուր․ Cancer Screening in the European Union. Report on the implementation of the Council Recommendation on cancer screening. Reprint May 2017. https://ec.europa.eu/health/sites/health/files/major_chronic_diseases/docs/2017_cancerscreening_2ndreportimplementation_en.pdf
Cancer Acreening fact sheet․ ICELAND – CERVIX – 2017․ https://nordscreen.org/wp-content/uploads/2017/07/cervix-fact-sheet-iceland-2017.pdf   
Human Papillomavirus and Related Diseases Report SWEDEN. 10 December 2018. https://hpvcentre.net/statistics/reports/SWE.pdf  
Human Papillomavirus and Related Diseases Report FINLAND. 10 December 2018. https://hpvcentre.net/statistics/reports/FIN.pdf  
Human Papillomavirus and Related Diseases Report DENMARK. 10 December 2018. https://hpvcentre.net/statistics/reports/DNK.pdf   
Human Papillomavirus and Related Diseases Report NORWAY. 10 December 2018. https://hpvcentre.net/statistics/reports/NOR.pdf  
Human Papillomavirus and Related Diseases Report ICELAND. 10 December 2018. https://hpvcentre.net/statistics/reports/ISL.pdf       

Ստորև ավելի մանրամասն կներկայացվեն Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում արգանդի պարանոցի նախաինվազիվ նորագոյացությունների և ԱՊՔ ընդհանուր ցուցանիշերը, ինչպես նաև ԱՊՔ սքրինինգի և ՄՊՎ պատվաստումների ընդհանուր իրավիճակը։

ՇՎԵԴԻԱ․ Ինչի՞ մասին է լռում «հռչակավոր» Յոհակիմ Դիլլները

Շվեդիայում 100000 կնոջ հաշվով ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը նվազել է երբևէ գրանցված բարձրագույն ցուցանիշ 20,04-ից (1965թ․) մինչև երբևէ գրանցված նվազագույն 6,53-ի (2005թ․) (159)։ Այնուհետև, ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը 2005-2015թթ․ ընթացքում աճել է 37,2%-ով կամ տարեկան 3,7%-ով, ինչի արդյունքում գրանցվել է 8,96 ԱՊՔ նոր դեպք 100000 կնոջ հաշվով։ Բարեբախտաբար ցուցանիշը 2016թ․ նվազել է 8,6-ի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը 31,7%ով բարձր է ԱՊՔ նոր դեպքերի երբևէ գրանցված նվազագույն ցուցանիշից (գծանկար 12)։

Գծանկար 12․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները, Շվեդիա (1960-2016թթ․)

Հայաստանում 2017թ․-ին գարդասիլի գովքն անող «հռչակավոր» Յոհակիմ Դիլլների համահեղինակությամբ լույս տեսած «Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ազգային որակի ռեգիստրի (NKCx) Շվեդիայում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման գործունեության և տարեկան զեկույց 2017թ.» հաշվետվության տվյալների համաձայն 2006-2015թթ․ ընթացքում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշն աճել է 9,71-ից 11,49-ի (100000 կնոջ հաշվով), այսինքն աճել է 18,3%-ով: 2005-2015թթ. ընթացքում ԱՊՔ ցուցանիշի տարեկան միջին տոկոսային աճը կազմել է 1,7%: Առանձնապես կտրուկ աճ է գրանցվել 2010-2015թթ․ ընթացքում, այն է 9,56-ից 11,49 (100000 կնոջ հաշվով), այսինքն՝ 20,2% աճ (աղյուսակ 6) (160)։ Դիլլների համահեղինակությամբ այս զեկույցում որևէ բացատրություն չի տրվում այս երևույթին։ Համեստորեն լռում են։

Աղյուսակ 6. ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշի փոփոխությունը Շվեդիա (2006-2015թթ․)

Շվեդիայի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2000−2016թթ․ ընթացքում ԱՊՔ նոր դեպքերը հիմնականում ավելացել են 20–49տ․ խմբում, բայց ոչ ≥50 տարիքային խմբում (գծանկար 13) (161, 162)։ Թեև 50-ից բարձր կանանց մոտ ԱՊՔ ցուցանիշի որոշ աճ է գրանցվել վերջին 5-6 տարիների ընթացքում, այդ ցուցանիշերը ցածր են 20–49տ․ խմբում գրանցված ցուցանիշերից։ Այս միտումներն ունեցել են այն ազդեցությունը, որ 2010թ․-ից ի վեր ԱՊՔ ցուցանիշը 20–49տ․ խմբում կայուն կերպով մեծ է ≥50 տարիքային խմբի ցուցանիշից և դրանց տարբերությունը մեծացել է ժամանակի ընթացքում։ Այսինքն 2010թ․-ից հետո 20-49տ․ տարիքային խմբում ԱՊՔ ռիսկն ավելի մեծ է քան ավելի բարձր տարիքային խմբերում։ Այնինչ մինչև ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագրի սկսվելը հակառակ իրավիճակն էր և ԱՊՔ ռիսկն ավելի մեծ էր ≥50 տարիքային խմբում։ Եթե այս միտումը պահպանվի՝ ժամանակի ընթացքում ≥50 տարիքային խմբի ցուցանիշերի դեռևս հավասարակշռող ազդեցությունը կվերանա և Շվեդիայում ԱՊՔ ընդհանուր ցուցանիշերի զգալի աճ կգրանցվի մոտ ապագայում։

Գծանկար 13․ ԱՊՔ նոր դեպքերը (100000 կնոջ հաշվով) 20-49տ․ և ≥50-ից տարիքային խմբերում, Շվեդիա (2000-2016թթ․)

Աղյուսակ 7-ը ամփոփ ներկայացնում է Շվեդիայում ԱՊՔ նոր դեպքերի (100000 կնոջ հաշվով) ցուցանիշերը և ԱՊՔ ցուցանիշերի փոփոխությունը (%) տարբեր տարիքային խմբերում 2000, 2009, 2013 և 2016թթ․ ընթացքում։ Այն ցույց է տալիս երիտասարդ տարիքային խմբերի շրջանում քաղցկեղի առաջացման ռիսկի ավելի քան 125% նշանակալի աճ 20-29տ․ տարիքային խմբում, ավելի քան 35% աճ 30-39տ․ և ավելի քան 20% աճ 40-59տ․ տարիքային խմբերում: Այնինչ, ≥60 տարիքային խմբերի կանանց մոտ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը շարունակում են նվազել։ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերն աճել են ոչ միայն 20-49տ․ տարիքային խմբում, այլև 50-59տ․ խմբում։ Այսպիսով, ինչպես Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում ևս ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի աճ գրանցվել է երիտասարդ տարիքային խմբերում, այսինքն՝ ՄՊՎ պատվաստուկներով ավելի մեծ թվով պատվաստված կանանց խմբերում։

Աղյուսակ 7․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով և դրանց փոփոխությունը (%) 10-ամյա տարիքային խմբերում, Շվեդիա (2000-2016թթ․)

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերը Շվեդիայում․ Գարդասիլը Շվեդիայում հաստատվել է 2006թ․-ին և ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը մեկնարկել է 2010թ․ հունվարի 1-ին՝ 1999թ. կամ ավելի ուշ ծնված 5-րդ կամ 6-րդ դասարաններում սովորող աղջիկների համար: Միաժամանակ, համայնքային խորհուրդները անցկացրել են անվճար պատվաստումներ 1993թ․-ին և ավելի ուշ ծնվածների համար։ 2012թ.-ից ի վեր 1986թ. և հետագա տարիներին ծնված աղջիկներին ևս առաջարկվել է պատվաստվել «բացը լրացնող» (catch-up) ծրագրի շրջանակներում, այսինքն 18-26տ․-ները ևս պատվաստվել են։ 1999թ․ և դրանից հետո ծնված աղջիկների գրեթե 80%-ը պատվաստված է գարդասիլով։ Պատվաստումների ծածկույթն արագ տեմպերով հասել է 57,8%-ի 1994թ․-ին ծնվածների մոտ։ Ըստ ազգային օրացույցի՝ 2016/17 և 2017/18 ուս․ տարիների ընթացքում ՄՊՎ պատվաստում պետք է ստանային 2004-2006թթ․ ծնված աղջիկները: 2018թ. հունիսի վերջին, 2004թ. ծնված աղջիկների 78,7%-ը ՄՊՎ պատվաստուկի մեկ դեղաչափ է ստացել և 72,7%-ը` երկու դեղաչափ: 2005թ.-ին ծնված աղջիկների 80,6%-ը պատվաստվել է մեկ դեղաչափով և 73,8%-ը` երկու դեղաչափով: 1995-2005թթ․ ծնվածների ՄՊՎ պատվաստման ցուցանիշերը բերված են աղյուսակ 8-ում (163, 164, 165, 166):

Աղյուսակ 8․ Առնվազն մեկ կամ երկու դեղաչափով պատվաստվածաղջիկների տոկոսը, 1995-2005թթ. ծնված աղջիկներ․ Շվեդիա

Շվեդիայում ևս ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել են նախքան պատվաստումների ազգային ծրագիրը սկսելը 2010թ․-ին։ Այսպես, 2006թ․ հունիսից մինչև 2010թ. դեկտեմբեր Շվեդիայում իրականացվել է սեռական կոնդիլոմաների (գորտնուկներ) վրա գարդասիլի ազդեցությունն ուսումնասիրող կլինիկական փորձարկում, որին մասնակցել են 1989-1996թթ․ ծնված 13-25տ․ 500000 աղջիկ (167): Գրեթե նույն ժամանակահատվածում Շվեդիայում տեղի են ունեցել նաև ցերվարիքսի կլինիկական փորձարկումներ (168): Շվեդիայի բնակիչների մասնակցությամբ ՄՊՎ պատվաստուկների այլ կլինիկական փորձարկումների մասին կարող եք տեղեկանալ https://clinicaltrials.gov  կայքում։

ՆՈՐՎԵԳԻԱ․ ՄՊՎ վարակի հետ կապված բոլոր քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերի աճ

Նորվեգիայում 100000 կնոջ հաշվով ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը նվազել է երբևէ գրանցված բարձրագույն արժեք 21,09-ից (1974թ․) մինչև երբևէ գրանցված նվազագույն արժեք 8,7-ի (2004թ․) (169)։ Դրանից հետո ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը 2004-2015թթ․ ընթացքում աճել է 35,9%-ով (գրանցվել է 11,8) կամ տարեկան 3,3%-ով։ Բարեբախտաբար ցուցանիշը 2016թ․ նվազել է 10,3-ի, այնուամենայնիվ, 18,7%-ով բարձր է երբևէ գրանցված նվազագույն արժեքից (գծանկար 14)։

Գծանկար 14․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները, Նորվեգիա (1953-2016թթ․)

Ինչպես Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում, Նորվեգիայում ևս ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշի աճ գրանցվել է հատկապես երիտասարդ տարիքային խմբերում, այսինքն՝ ՄՊՎ պատվաստուկներով ավելի մեծ թվով պատվաստված կանանց խմբերի մոտ (գծանկար 15)։ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) աճ գրանցվել է հատկապես 20-49տ․ կանանց շրջանում՝ 31,6% (2007-2016թթ․), ընդ որում 2007-2015թթ․-երի ընթացքում ԱՊՔ ցուցանիշի աճը եղել է 53,2%։ Չնայած 50-ից բարձր տարիքի կանանց մոտ ակնհայտ աճ նկատվել է վերջին 2 տարիների ընթացքում, 2008թ․-ից սկսած 20–49տ․ խմբում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը կայուն կերպով բարձր են ≥50 տարիքային խմբում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերից (170, 171)։ Եթե այս միտումը պահպանվի՝ ժամանակի ընթացքում ≥50 տարիքային խմբի ցուցանիշերի դեռևս հավասարակշռող ազդեցությունը կվերանա և Նորվեգիայում ԱՊՔ ընդհանուր ցուցանիշերի զգալի աճ կգրանցվի մոտ ապագայում։

Գծանկար 15. ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը (100000 կնոջ հաշվով) 20-49տ․ և ≥50տ․ տարիքային խմբերում, Նորվեգիա (2000-2016թթ․)

«Բժշկության բրիտանական ամսագրում» (British Journal of Medicine) 2018թ․ հրապարակված «Նորվեգիայում ռեեստրի վրա հիմնված ՄՊՎ հետ կապված քաղցկեղների նոր դեպքերի երկարաժամկետ միտումները և ՄՊՎ պատվաստման կանխարգելելի դեպքերի ուսումնասիրության արդյունքները» hոդվածը կանանց և/կամ տղամարդկանց շրջանում արգանդի պարանոցի տափակ բջջային քաղցկեղի (squamous cell carcinoma – SCC), ամոթույքի (vulva), հեշտոցի (vagina), բերանի խոռոչի ու ըմպանի (oropharynx), հետանցքային ուղու (anus), արգանդի պարանոցի ադենոկարինոմայի և առնանդամի (penis) նոր դեպքերի ցուցանիշերի մանրակրկիտ տեղեկություններ է ներկայացնում 1953–2015թթ. համար: ՄՊՎ հետ կապված բոլոր քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերն աճում են։ Կանանց շրջանում տարածված քաղցկեղների մեջ ԱՊՔ-ն միակն է եղել, որ 1975թ․-ից հետո տևական ժամանակ նվազման միտում է ունեցել, սակայն 2004թ․-ից հետո ԱՊՔ ցուցանիշերը ևս կայուն աճ են գրանցում (գծանկար 16 А) (b): Գծանկար 16-ը ներկայացնում է Նորվեգիայում ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերի միտումները կանանց շրջանում 1953-2015թթ. ընթացում։

Գծանկար 16. ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերի միտումները կանանց շրջանում, Նորվեգիա (1953-2015թթ.)

Աղյուսակ․ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5855252/figure/F1/?report=objectonly 

Արգանդի պարանոցի տափակ բջջային քաղցկեղի (SCC) նոր դեպքերի ցուցանիշը տարեկան 1,0% աճի միտում է ունեցել 2004-2016թթ․: 1953թ․-ից ի վեր արգանդի պարանոցի ադենոկարցինոմայի (adenocarcinoma, ADC) նոր դեպքերի ցուցանիշերը Նորվեգիայում մշտապես աճել են՝ տարեկան 1,4%-ով (գծանկար 16 և աղյուսակ 9)։

Աղյուսակ 9. Կանանց մոտ ՄՊՎ-ի հետ կապված քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերի միտումները Նորվեգիա (1953-2015թթ․)

Աղյուսակ․ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5855252/table/T1/?report=objectonly

«Քաղցկեղի միջազգային ամսագրում» (International Journal of Cancer) բոլորովին վերջերս (2019թ․ փետրվար) հրապարակված «Նորվեգիայում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների նոր դեպքերի վերջերս գրանցված աճը` 1992-2016թթ. hամազգային ուսումնասիրություն» հոդվածը ներկայացնում է․ Նորվեգիայում ԱՊՔ սքրինինգին մասնակցությունը շարունակում է մնալ կայուն 65-68%-ի սահմաններում, իսկ 100000 կնոջ հաշվով արգանդի պարանոցի նախաքաղցկեղային դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել: Հեղինակները վերլուծել են արգանդի պարանոցի 2-րդ և 3-րդ աստիճանի նեոպլազիաների (CIN2 և CIN3) և in situ ադենոկարցինոմայի (AIS) ցուցանիշերի փոփոխությունները: Բոլոր երեք ցուցանիշերի կայուն աճ է գրանցվել տևական ժամանակ (աղյուսակ 10) (173): «2016թ․ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ամենաբարձր ցուցանիշերը (CIN2 – 192,9, CIN3 – 737,2, AIS – 32,5՝ 100000 կնոջ հաշվով) գրանցվել են 25-29տ. կանանց մոտ: CIN2 նոր դեպքերի ցուցանիշերն աճել են բոլոր տարիքային (25-69տ․) խմբերում՝ տարեկան 3,6%-ից մինչև 6,7%: CIN3 նոր դեպքերի ցուցանիշը տարեկան աճել է 1,6% -ով (95%, CI 0.6-2.6): Բոլոր տարիքային խմբերում նկատվում է AIS-ի կտրուկ աճ՝ տարեկան 7,1% (95%, CI 5,3-8,8): ՄԻԱՅՆ սքրինինգի թեստերի փոփոխությունները և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների հիստոլոգիական ստուգումը չեն կարող բացատրել 25-ամյա հետազոտության ընթացքում արձանագրված նոր դեպքերի կայուն աճը, և, հավանաբար, մարդու պապիլոմավիրուսի աճած ազդեցությունը դերակատարություն ունի այստեղ: Սքրինինգով հայտնաբերված արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների պատշաճ բուժում է անհրաժեշտ ԱՊՔ արդյունավետ վերահսկման համար՝ միաժամանակ խուսափելով ավելորդ բուժումներից և դրանցից բխող առողջական ռիսկերից»,- նշում են հեղինակները։

Աղյուսակ 10․ Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային CIN2, CIN3-ի և AIS նոր դեպքերի
տարիքային և ընդհանուր ցուցանիշերի տարեկան միջին փոփոխությունը (ՏՄՓ, %),

95% վստահության միջակայքը և p-արժեքները, Նորվեգիա (2002–2016թթ․ և 1992–2016թթ․)

Աղբյուր․ Orumaa M, et al. Recent increase in incidence of cervical precancerous lesions in Norway: Nationwide study from 1992 to 2016. https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/ijc.32195 

Այս ուսումնասիրությունը բացահայտել է, որ տարիներ ի վեր նախաքաղցկեղային ախտահարումների նոր դեպքերի ցուցանիշը (100000 կնոջ հաշվով) աճի միտում ունի գրեթե բոլոր տարիքային խմբերում (աղյուսակ 10): CIN2-ի, CIN3-ի և AIS-ի աճը հատկապես նշանակալի է <50տ․ կանանց շրջանում։ 1996թ.-ին ծնված կանանց մոտ գրանցված AIS ցուցանիշը 15 անգամ և CIN2 ցուցանիշը 5 անգամ ավելի բարձր է եղել 1970թ. ծնված կանանց մոտ գրանցված ցուցանիշերի համեմատ: Նախաքաղցկեղային ամենատարածված ախտահարում CIN3-ի համար 2 անգամ ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել 1996թ. ծնվածների մոտ՝ ի համեմատ 1970թ. ծնված կանանց։ Հեղինակները նշում են․ «Դիտարկված աճը նկատելի է երիտասարդ տարիքային խմբերի մոտ և կարող է կապված լինել ՄՊՎ վարակի տարածման աճած ռիսկի հետ: Առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է, իսկ կյանքի ընթացքում սեռական զուգընկերների թիվն աճել է, ինչը հանգեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող, այդ թվում ՄՊՎ վարակների ենթարկման ավելի բարձր ռիսկի»:

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերը Նորվեգիայում․ Նորվեգիայում 1970-ական թվականներին սկսվել է ԱՊՔ ՊԱՊ թեստով սքրինիգները (ցիտոլոգիա)։ ԱՊՔ սքրինիգային ծրագիրը շատ արդյունավետ է եղել 1995թ․-ից ի վեր երբ այն դարձավ ազգային ծրագիր (գծանկար 16): Ծրագիրը խորհուրդ է տալիս 25-69տ․ կանանց հետազոտվել 3 տարին մեկ անգամ և հիշեցումներ է ուղարկում այն կանանց, ովքեր ուշացրել են հերթական թեստը: 2005թ․-ից նաև ՄՊՎ ԴՆԹ թեստ (HPV test) է իրականացվում արգանդի պարանոցի ցածր աստիճանի ցիտոլոգիական ախտաբանություն ունեցող կանանց վարակի տիպավորման (triage) համար։ Արդյունքները պարտադիր կարգով զեկուցվում են ՄՊՎ ռեգիստրին: 2015թ.-ից սկսած 34-69տ․ կանանց ԱՊՔ սքրինինգի համար ՄՊՎ ԴՆԹ թեստը սկսեց աստիճանաբար փոխարինել «հեղուկի վրա հիմնված (միաշերտ) ցիտոլոգիային» (liquid‐based cytology – LBC) որպես սքրինինգի առաջնային թեստ:

2009թ.-ին Նորվեգիան նախաձեռնել է ՄՊՎ պատվաստումների դպրոցական (school-based) ծրագիրը՝ յոթերորդ դասարանի (11-13տ․) բոլոր աղջիկների անվճար պատվաստում: 1997թ. ծնված աղջիկները ծրագրին մասնակցած առաջին խումբն են: 2016-2018թթ. անվճար ՄՊՎ պատվաստում առաջարկվեց նաև 1991թ. և ավելի ուշ ծնված աղջիկներին «բացը լրացնող» (catch-up) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը 2018թ․-ից սկսած ընդգրկել է նաև յոթերորդ դասարանում սովորող տղաներին: 2016թ.-ին դպրոցական ծրագրում (1997թ. և հետո ծնված աղջիկները) և «բացը լրացնող» ծրագրում պատվաստման ծածկույթը կազմել է 89% և 38% համապատասխանաբար: Աղյուսակ 11-ը ներկայացնում է Նորվեգիայում ՄՊՎ պատվաստումների ծածկույթը 16տ․ աղջիկների շրջանում, 2013-2018թթ․ (174

Աղյուսակ 11. ՄՊՎ պատվաստումների ծածկույթը (%) 16տ․ աղջիկների շրջանում, Նորվեգիա (2013-2018թթ․)

«ԱՊՔ սքրինինգի հարմարեցումը ՄՊՎ վարակների դեմ պատվաստված կանանց համար» հոդվածը տպագրված «Քաղցկեղի եվրոպական ամսագրում» (European Journal of Cancer) 2018թ․-ին ներկայացնում է․ «Երկրները, որտեղ իրականացվում են դեռահաս աղջիկների ՄՊՎ պատվաստումներ պետք է որոշեն, թե արդյո՞ք և ի՞նչ ռեժիմով պետք է իրականացնեն այդ ցածր ռիսկային կանանց համար ԱՊՔ սքրինինգային ծրագիրը: Սքրինինգի 74 տարբեր սխեմաներ դիտարկած այս ուսումնասիրության համաձայն՝ 9վՄՊՎ և 2/4վՄՊՎ պատվաստված կանանց համար առավել ծախս-արդյունավետ սքրինինգի ռազմավարությունը ներառում է համապատասխանաբար 1 և 2 անգամ ՄՊՎ թեստ ողջ կյանքի ընթացքում (175)»: Նորվեգիայում դպրոցական ծրագրով ՄՊՎ պատվաստվածների առաջին խումբը սքրինինգային տարիքի կհասնի 2022թ.-ին: Սքրինինգի օպտիմալ ռեժիմը դեռ որոշված չէ: Այնուամենայնիվ, ՄՊՎ պատվաստման ազդեցությունը ասիմպտոմատիկ նախաքաղցկեղային ախտահարումների վրա չի կարող չափվել, եթե սքրինինգի տարիքը հետաձգվի, ինչպես առաջարկվել է ծախս-արդյունավետության մոդելավորման հիշատակված ուսումնասիրությունում։ Իրականում, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների ցուցանիշերի շարունակական աճն ու բուժման անհրաժեշտությունը բուժաշխատողների և բուժհիմնարկների նշանակալի կարիք են առաջանում, նշում են վերը նշված «Քաղցկեղի նորվեգական ռեեստրի» ուսումնասիրության հեղինակները (176):

ՖԻՆԼԱՆԴԻԱ․ ԱՊՔ սքրինինգի ազգային ծրագրի 55 տարին, ԱՊՔ նոր դեպքերի երբևէ գրանցված նվազագույն ցուցանիշը և ԱՊՔ ցուցանիշերի նորօրյա աճը երիտասարդների մոտ

Ֆինլանդիայում ԱՊՔ նոր դեպքերի երբևէ գրանցված նվազագույն ցուցանիշը եղել է 2,81 (100000 կնոջ հաշվով) 1991թ․-ին։ Այնուհետև որոշ հարաբերական կայունություն դրսևորելուց հետո սկսել է աճել։ Այսպես, 2014թ․-ին ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշը եղել է 5,0 (100000 կնոջ հաշվով), որը 1,8 անգամ բարձր է նվազագույն ցուցանիշից (գծանկար 17) (177

Գծանկար 17․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները, Ֆինլանդիա (1953-2016թթ․)

Նկատենք, որ ≥50տ․ կանանց ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը միշտ բարձր են եղել 20-49տ․ տարիքային խմբի ցուցանիշերից մինչև 2008թ․-ը, որից հետո բարձր է եղել 2010, 2013, 2016թթ․-ին, այսինքն շատ ավելի դեպքերում հակառակ պատկերն է դիտարկվել (գծանկար 18)։ 1990թ․-ից ի վեր մինչ ≥50 տարիքային խմբում ԱՊՔ ցուցանիշերը նվազում են, այնինչ զգալի աճ է գրանցվել 178, 179)։ Ֆինլանդիայում ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը մեկնարկել է 2013թ․-ին։ Հավանաբար դեռ բավարար ժամանակ չի անցել 20-49տ․ և ≥50տ․ տարիքային խմբերում ԱՊՔ ցուցանիշերի կայուն միտում դրսևորելու համար։

Գծանկար 18. ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը (100000 կնոջ հաշվով) 20-49տ․ և ≥50տ․ տարիքային խմբերում, Ֆինլանդիա (1990-2016թթ․)

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերը Ֆինլանդիայում․ ԱՊՔ տարիքային ցուցանիշերի այս փոփոխությունը տեղի է ունենում արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 50 տարվա սքրինիգի ազգային ծրագիր ունեցող երկրում (1963թ․), որի շնորհիվ ԱՊՔ կանխարգելման լավագույն արդյունքներ է ժամանակին գրանցել Ֆինլանդիան` ԱՊՔ ցուցանիշի ավելի քան 5,7 անգամ նվազում 25 տարվա ընթացքում (գծանկար 17)։ 30-60տ․ կանայք հրավիրվում են մասնակցելու ԱՊՔ սքրինիգի յուրաքանչյուր 5 տարին մեկ: Որոշ քաղաքներում սքրինիգի ազգային ծրագիրով ՊԱՊ թեստ անցնելու հրավեր ստանում են 25-65տ․ կանայք։ Հրավեր ստացածների շուրջ 70%-ը մասնակցում է սքրինիգին: Կոլպոսկոպիայի ուղեգրում տրվում է մասնակիցների մոտ 1%-ին: Բացի այդ, մոտ 5%-ը հրավիրվում է հետագա ստուգման ԱՊՔ սքինինգով նախատեսված հաջորդ հրավերից առաջ: Կանոնավոր կերպով սքրինիգի մասնակցող յուրաքանչյուր երեք կնոջից մեկի մոտ հայտնաբերվում է ախտահարում, որը հետագա վերահսկողության անհարժեշտություն է առաջացնում (180)։ Ֆինլանդիայում մասնակցությունը ԱՊՔ սքրինինգի ծրագրին բավականին բարձր է՝ մոտ 70%: Ծրագրից դուրս (վճարովի հիմունքներով) ՊԱՊ թեստ հանձնողների թիվը ևս բավականին բարձր է։ Օպորտունիստական ՊԱՊ թեստերն ամենատարածվածն են 20-29տ․ կանանց շրջանում (գծանկարներ 19 և 20) (181

Ֆինլանդիայում կիրառվում են սքրինինգի տարբեր թեստեր։ Ֆինլանդիայում օգտագործված ստանդարտ ԱՊՔ թեստը եղել է ՊԱՊ թեստը: ՊԱՊ թեստի հետ մեկտեղ ՄՊՎ թեստ է կիրառվում է ԱՊՔ հետազոտման համար 35տ․-ից բարձր տարիքի կանանց համար: ՄՊՎ թեստն օգտագործում է արգանդի պարանոցից վերցված բջջային նմուշում ՄՊՎ վիրուսի ԴՆԹ-ն պարզելու համար, հատկապես բարձր ռիսկային տեսակները, ինչպիսիք են ՄՊՎ 16 և 18: ՄՊՎ թեստի ժամանակ արգանդի պարանոցից վերցվում են բջջային նմուշներ և՛ ՄՊՎ թեստի և՛ ՊԱՊ թեստի համար։ ՄՊՎ ԴՆԹ առկայության դեպքում արվում է նաև ՊԱՊ թեստ, որի արդյունքում որոշվում է պացիենտի հետագա բուժման մարտավարությունը։

Գծանկար 21-ը ներկայացնում է Ֆինլանդիայում ԱՊՔ նոր դեպքերի և ԱՊՔ պատճառով մահացության ցուցանիշերն ըստ տարիքային խմբերի (1960-2015թթ․)։ Մինչ ԱՊՔ պատճառով մահացության ցուցանիշերը նվազում են ≥60տ․ տարիքային խմբերում, 20-59տ․ տարիքային խմբերում հարաբերական կայուն են՝ ամեն դեպքում բարձր լինելով 2000թ․ գրանցված ցուցանիշից։ Սակայն նույնը չի կարելի ասել ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի մասին։ 1990թ․-ից ի վեր ակնհայտ է ցուցանիշերի աճը 20-39տ․ և 40-59տ․ տարիքային խմբերում։

Գծանկար 21․ Արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի և մահացության ցուցանիշերը ըստ տարիքային խմբերի, Ֆինլանդիա (1960-2015թթ․)

Սքրինինգին մասնակցությունը երկար ժամանակ նվազել է, սակայն վերջին տարիներին այս անբարենպաստ երևույթը բարելավման միտում է դրսևորում բոլոր տարիքային խմբերում, ներառյալ 25-35տ․ (գծանկար 22): Երիտասարդ կանանց շրջանում սքրինինգի ազգային ծրագրին մասնակցության ցածր տոկոսը ամենայն հավանականությամբ պայմանավորված է oպորտունիստական ՊԱՊ թեստավորման հանգամանքով։ Չնայած սքրինինգի բարձր մասնակցությանը և ՄՊՎ պատվաստումների ներդրմանը բարձր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարումների (ԲԱՏԲՆԱ, High grade squamous intraepithelial lesion, HGSIL) ցուցանիշն աճել է մոտ 2,5 անգամ 1992-2015թթ․ ընթացքում (գծանկար 23):

Ֆինլանդիայում դեռահասների ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը սկսվել է 2013թ․-ին։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ֆիննուհիները ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել են շատ ավելի վաղ՝ առնվազն 2004թ․-ից սկսած, երբ ցերվարիքսի կլինիկական փորձարկումների մասնակից են եղել բազմաթիվ երկրների 15-25տ․ 18729 աղջիկ և կին, որոնց թվում բազմաթիվ ֆիննուհիներ (182)։ Ցերվարիքսի 2007թ․ հոկտեմբերին սկսված կլինիկական փորձարկման մասնակից են եղել 12-15տ․ 34206 աղջիկ (183), իսկ 2017թ․-ի սեպտեմբերին սկսված գարդասիլ9-ի կլինիկական փորձարկումների մասնակից են դարձել 16-45տ․ 1212 աղջիկ ու կին (184): Ֆինլանդիայի բնակիչների մասնակցությամբ ՄՊՎ պատվաստուկների այլ կլինիկական փորձարկումների մասին կարող եք տեղեկանալ https://clinicaltrials.gov կայքում։

Վերադառնալ հոդվածի սկզբին և թեմատիկ ցանկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում