Պատվաստումների դարաշրջան. միտումների հակադարձում

Պատվաստումների դարաշրջան. միտումների հակադարձում

ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի մասնագետներին կրկնելով՝ ՄՊՎ պատվաստուկների մասին պայծառ լավատեսական պնդումներ են հնչում մինչ օրս․ «ՄՊՎ լայնածավալ պատվաստումներն ամբողջ աշխարհում ԱՊՔ 90%-ով նվազեցնելու ներուժ ունեն:» Երկար տարիների հետևողական ԱՊՔ սքրինինգի ծրագրերի շնորհիվ նվազման միտումներ արձանագրելուց հետո շատ երկրներում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի աճ է գրանցվում տևական ժամանակ։ Արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի նշանակալի աճ է գրանցվել հատկապես պատվաստվածների բարձր տոկոս ունեցող տարիքային խմբերում։ ՄՊՎ պատվաստուկներով ԱՊՔ կանխարգելման ձախողումը ջնջում է արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգի օգտակար ազդեցությունը և մեծացնում է ԱՊՔ առաջացման ռիսկը:

Հոդվածի այս բաժնում կներկայացվեն ՄՊՎ պատվաստումների լայնածավալ (դպրոցական, school based) ծրագրեր առաջինն իրականացրած երկրներում (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) գրանցված ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումների ուսումնասիրության արդյունքները։ Կներկայացվեն նաև ԱՊՔ սքրինինգի, պատվաստումների ծածկույթների տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ ՄՊՎ պատվաստուկների կլինիկական փորձարկումների մասնակցության վերաբերյալ։

ԱՎՍՏՐԱԼԻԱ. Պաշտոնական տվյալներ ցույց են տալիս ոչ թե ԱՊՔ վերացում, այլ ավելացում

2018թ․ աշնանը «Լանցետ» (The Lancet) ամսագրում տպագրված «Ավստրալիայում ԱՊՔ վերացման ժամկետը. մոդելավորման ուսումնասիրության» սահմանափակ ենթադրությունների հիման վրա մոդելավորված սցենարը որպես 100%-անոց ճշմարտություն ընդունելով՝ սկսեցին աշխարհով մեկ լուրեր տարածել թե Ավստրալիան կլինի առաջին երկիրը, որտեղ շատ շուտով (մինչև 2035թ․) կվերանա արգանդի պարանոցի քաղցկեղը (121, 122, 123)։ Մոդելավորման հեղինակները պնդում են․ եթե սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերը շարունակվեն նույն ինտենսիվությամբ, ապա ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշն Ավստրալիայում ամենայն հավանականությամբ կնվազի մինչև 4 նոր դեպք 100000 կնոջ հաշվով 2021-2035թթ․ ընթացքում (124)։ Սակայն իրականությունն այլ է, քան մաթեմատիկական մոդելը, որը հաշվի չի առել բազմաթիվ գործոններ, դրանց շարքում․

ա) պատվաստուկում չներառված բարձր ռիսկի քաղցկեղածին այլ շճատիպերն ավելի շատ տարածված են պատվաստվածների մոտ

բ) տեղի է ունենում ինչպես շճատիպերի փոխարինում կամ ապաքողարկում

գ) վիրուսներին ներհատուկ մի առանձնահատկություն կարող է դրսևորվել՝ ՄՊՎ բարձր ռիսկի քաղցկեղածին այլ շճատիպերի վիրուլենտության ավելացում

դ) ԱՊՔ սքրինինգի թեստի փոփոխություն

ե) ԱՊՔ սքրինինգի ծրագրերին մասնակցության նվազում

զ) որոշ երկրներում ԱՊՔ սքրինինգի թեստերն անում են 2-3 տարին մեկ, ինչի արդյունքում ծախս-արդյունավետությունն է տուժում, և որ ամենակարևորն է

է) ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերն աճում են երիտասարդ տարիքային խմբերում։

Ավստրալիայի առողջապահության և բարեկեցության ինստիտուտի (Australian Institute of Health and Welfare) 2018թ. հրապարակած տվյալների համաձայն` սկսած 2002-2003թ․-ից ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը հարաբերական կայունություն է դրսևորում՝ 7,3±0,3 նոր դեպք 100000 կնոջ հաշվով։ Չնայած 2007թ․-ին ԱՊՔ պատվաստումների մեծ հավակնություններ ունեցող ազգային ծրագրի մեկնարկին՝ ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը նույն միջակայքում է տատանվում նաև 2007-2015թթ․ ընթացքում (գծանկար 1) (125, 126):

Գծանկար 1. ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով

Ավստրալիա (1982-2015թթ․)

ԱՊՔ ցուցանիշի հարաբերական կայունությունն ակնառու է 2002-2015թթ․ համար(գծանկար 1)։ Աղյուսակ 1-ի երկրորդ սյունակում բերված ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշերը ևս դա են մատնանշում 2007-2015թթ․ համար։ Սակայն աղյուսակ 1-ում բերված ցուցանիշերի կարևորագույն ուղերձն այլ է, որը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել ԱՊՔ ցուցանիշերի միտումներն ըստ առանձին տարիքային խմբերի։ ԱՊՔ ցուցանիշերն աճել են համապատասխանաբար 20-29տ․ խմբում 20,1%-ով (ընդ որում՝ 20-24տ․ խմբում՝ 61,5%-ով, 25–29տ․՝ 10,2%), 30-39տ․ խմբում 14,6%-ով (30–34տ․ խմբում՝ 24,6%, և 35–39տ․ խմբում՝ 8,7%)։ 

Աղյուսակ 1. ԱՊՔ նոր դեպքերի 10-ամյա տարիքային ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով ևցուցանիշի փոփոխությունը, Ավստրալիա (2007-2015թթ․)

Աղբյուր․ Australian Institute of Health and Welfare (AIHW) 2017 Australian Cancer Incidence and Mortality (ACIM) books: cervical cancer Canberra: AIHW. https://www.aihw.gov.au/reports/cancer/cancer-data-in-australia/acim-books
Cervical Cancer https://www.aihw.gov.au/getmedia/e1962208-3fbb-48ba-8d2f-977524d67460/cervical-cancer-acim.xlsx.aspx

Ընդհանուր առմամբ, ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի աճի միտում է գրանցվել 20-49տ․ շրջանում և հատկանշական է, որ ցուցանիշերն ամենամեծ տեմպերով՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիներին գրանցված միտումները՝ աճել են հատկապես 20-29տ․ և 30-39տ․ խմբերում, որոնց մեջ պատվաստվածների տոկոսն ամենաբարձրն է։ Այս փոփոխությունները վիճակագրորեն նշանակալի են և չեն կարող պայմանավորված պատահականություն լինել: Այսպիսով, ԱՊՔ ընդհանուր ցուցանիշի հարաբերական կայունությունը պայմանավորված է միայն ≥50տ․ կանանց մոտ ԱՊՔ ցուցանիշերի նվազմամբ։ Նկատենք նաև, որ ԱՊՔ ցուցանիշերի աճ մինչև 2011թ․ գրանցվում էր հիմնականում մինչև 34տ․ կանանց մոտ, այնուհետև նաև ավելի բարձր 35-49տ․ խմբերում։ Եթե ԱՊՔ ցուցանիշերի աճի միտումները պահպանվեն ապա մեծ ռիսկեր պարունակող բացասական այս երևույթը կսկսի աստիճանաբար գրանցվել նաև 50-ից բարձր տարիքային խմբերում։ Ինչպես պարզվում է, արդեն իսկ որոշ տարիների ընթացքում 2007թ․ համեմատ ԱՊՔ ցուցանիշերն աճ են դրսևորել 50–54տ․ և 55–59տ․խմբերում (աղյուսակ 2)։

Աղյուսակ 2. ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերն ըստ 5-ամյա տարիքային խմբերի100000 կնոջ հաշվով և ցուցանիշերի աճի միտումները (%), Ավստրալիա (2007-2015թթ․)

Աղբյուր․ Australian Institute of Health and Welfare (AIHW) 2017 Australian Cancer Incidence and Mortality (ACIM) books: cervical cancer Canberra: AIHW. https://www.aihw.gov.au/reports/cancer/cancer-data-in-australia/acim-books
Cervical Cancer https://www.aihw.gov.au/getmedia/e1962208-3fbb-48ba-8d2f-977524d67460/cervical-cancer-acim.xlsx.aspx

Ավստրալիայում ԱՊՔ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2006−2015թթ․ ընթացքում ԱՊՔ նոր դեպքերը հիմնականում ավելացել են 20–49տ․ խմբում, բայց գրեթե ոչ ≥50 տարիքային խմբում (աղյուսակներ 1, 2 և գծանկար 2)։ Նույն ժամանակահատվածում ≥50 տարիքի (առավելապես չպատվաստված) կանայք շարունակել են օգտվել ԱՊՔ սքրինինգի ծրագրից ու նրանց մոտ ԱՊՔ ռիսկերը նվազել են զգալիորեն։ Այս միտումներն ունեցել են այն ազդեցությունը, որ ի տարբերություն նախկինում գրանցված օրինաչափության՝ 2011թ․-ից ի վեր ԱՊՔ ցուցանիշը 20–49տ․ խմբում կայուն կերպով մեծ է ≥50 տարիքային խմբի ցուցանիշերից։ Եթե այս միտումը պահպանվի՝ ժամանակի ընթացքում ≥50 տարիքային խմբի ցուցանիշերի դեռևս հավասարակշռող ազդեցությունը կվերանա և Ավստրալիայում ԱՊՔ ընդհանուր ցուցանիշերի զգալի աճ կգրանցվի մոտ ապագայում։

Գծանկար 2․ ԱՊՔ նոր դեպքերը (100000 կնոջ հաշվով) 20-49տ․ և ≥50-ից տարիքային խմբերում, Ավստրալիա (2006-2015թթ․)

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերն Ավստրալիայում․ Ավստրալիայում ԱՊՔ կրճատման հարցում մեծ հաջողության են հասել 1991թ․-ին սկսված «Արգանդի պարանոցի սքրինինգի ազգային ծրագրի» շնորհիվ (National Cervical Screening Program, NCSP): (Ծրագրի մասին կարող եք կարդալ նաև հոդվածաշարի մաս 1-ի հավելված 2-ում։) ԱՊՔ նոր դեպքերի ու մահացության ցուցանիշերը նշանակալի կրճատվել են սքրինինգի ծրագրի մեծ ծածկույթի շնորհիվ։ 20-69տ․ տարիքի կանանց շրջանում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշը 17-ից նվազել է 10-ի, իսկ ԱՊՔ մահացությունը նվազել է 4-ից 2-ի (2015թ․) (127): ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը 100000 կնոջ հաշվով 12,7-ից նվազել է 7,1-ի (2002-2016թթ․) (128): ԱՊՔ սքրինինգի մասնակցությունը 2015-2016թթ․ եղել է 56,0%, որը մի փոքր ցածր է, քան նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում՝ 57%-58% էր (2014-2015թթ.), 56.6% (2013-2014թթ.) և 57.7% (2012-2013 թթ.) (129):

Մինչև 2017թ․ դեկտեմբերի 1-ը Ավստրալիայում ԱՊՔ սքրինինգի համար կիրառվել է ՊԱՊ թեստը (ցիտոլոգիական հետազոտություն, cytology) 2 տարին մեկ։ Որից հետո անցում է կատարվել նոր համակարգի՝ արգանդի պարանոցի սքրինինգի (ԱՊՍ, Cervical Screening Test, histology) ՄՊՎ ԴՆԹ թեստի՝ 5 տարին մեկ։ ՊԱՊ թեստը արգանդի պարանոցի բջջային փոփոխություններն է հայտնաբերում, իսկ արգանդի պարանոցի սքրինիգի թեստով պարզվում է մարդու պապիլոմավիրուսին (ՄՊՎ) վարակի առկայությունը, որը կարող է առաջացնել արգանդի պարանոցի բջիջների փոփոխություն և հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի։ Այն կանայք, ովքեր արդեն հանձնել են ՊԱՊ թեստ և ախտաբանություն չի հայտնաբերվել, վերջին թեստից 2 տարի անց հրավիրվում են ԱՊՍ թեստի։ ԱՊՍ-ի ծրագրում ընդգրկված են 25-74տ․ կանայք (130): Ավստրալիայի առողջապահության և բարեկեցության ինստիտուտը ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշի աճ է կանխատեսել 2019թ. համար՝ 7,2 ԱՊՔ նոր դեպք 100000 կնոջ հաշվով (131):

Ավստրալիան առաջին երկիրն է, որը սկսեց 12-13տ․ աղջիկների ՄՊՎ պատվաստումների դպրոցական ծրագիրը 2007թ. ապրիլին։ Նույն տարվա հուլիսին մեկնարկեց նաև 14-26տ․ կանանց, այնուհետև նաև տղաների ՄՊՎ պատվաստումների (2013թ․) ծրագրերը։ Երկու ՄՊՎ պատվաստուկ է կիրառվում Ավստրալիայում՝ երկվալենտ ցերվարիքս (Cervarix), որը պարունակում է ՄՊՎ 16 և 18 վիրուսանման մասնիկներ և ինավալենտ գարդասիլ (Gardasil 9), որը պարունակում են ՄՊՎ 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52 և 58-ի վիրուսանման մասնիկներ: 2007թ․-ից մինչև 2017թ․ Ավստրալիայի իմունիզացիայի ազգային ծրագիրն օգտագործել է քառավալենտ գարդասիլ, որը փոխարինվել է գարդասիլ9- ով 2018թ․-ին (132):

Ավստրալիայում 2015-16թթ. 15տ․ աղջիկների 80.1%-ը (69.2-85.6%) լիովին պատվաստված է ՄՊՎ դեմ, որը 2014-15թթ. ցուցանիշից 78.6%-ից բարձրացել է: Ազգային մակարդակում, 15տ․ տղաների 74.1%-ը (62.5-83.5%) ևս լիովին պատվաստված է ՄՊՎ դեմ (133, 134): Ավստրալիայում 2007թ․-ին գարդասիլով պատվաստվել էր 12-17տ․ աղջիկների 70.8%-ը և 18-26 տարեկանների 33.3%-ը (135):

Որպես հավելում նշեմ, որ չնայած Ավստալիայում ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը սկսվել է 2007թ․-ին, ավստրալուհիները ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել են շատ ավելի վաղ՝ առնվազն 2004թ․-ից սկսած, երբ ցերվարիքսի կլինիկական փորձարկումների մասնակից են եղել բազմաթիվ երկրների 15-25տ․ 18729 աղջիկ և կին, այդ թվում ավստրալուհիներ (136)։ 2006թ․ մի այլ կլինիկական փորձարկման մասնակցել են ≥26 տարեկան 5752 կին, այդ թվում ավստրալուհիներ (137)։ Ավստրալիայի բնակիչների մասնակցությամբ ՄՊՎ պատվաստուկների այլ կլինիկական փորձարկումների մասին կարող եք տեղեկանալ https://clinicaltrials.gov  կայքում

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ. Արդյո՞ք առերեսվում ենք գարդասիլի քաղցկեղախթանիչ ազդեցությանը

Մեծ Բրիտանիայում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը զգալի նվազել են ԱՊՔ սքրինիգի շնորհիվ։ Մասնավորաբար 1971թ․-ից մինչև 2007թ․ (ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագրի մեկնարկի նախորդ տարին) ընթացքում 13,7-ից նվազել է 9,4-ի 100000 կնոջ հաշվով (45,7%-ով): 2007թ․-ից հետո ԱՊՔ նոր դեպքերի կտրուկ 16,0% աճ է գրանցվել (2009թ․) այնուհետև կայունացել է` ԱՊՔ 10,25±0,65 նոր դեպք 100000 կնոջ հաշվով (գծանկար 3) (138):

Գծանկար 3․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով Մեծ Բրիտանիա (1993- 2015թթ․)

 

Ինչպես Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում ևս այս կայունության հիմքը տարբեր տարիքային խմբերում ԱՊՔ տարիքային ցուցանիշերի հակառակ միտումներ են: Դիտարկենք դրանք ավելի մանրամասն։ Մեծ Բրիտանիայի պաշտոնական տվյալները ցույց են տալիս (աղյուսակ 3), որ 20-24տ․ տարիքային խմբում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշն աճել է նշանակալի 38,7%-ով 2006-08թթ․-ից մինչև 2013-2015թթ․։ Նույն ժամանակահատվածում 25-34տ. տարիքային խմբում ևս ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշը զգալի 17,6% աճ է գրացվել, իսկ 35-49տ. տարիքային խմբում` 6,1% աճ (139)։ Ընդհանուր առմամբ, հստակ նկատելի է ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշի աճ 20-49տ․ և ցուցանիշերի նվազում ≥50 տարիքային խմբերում (աղյուսակ 3)։

Աղյուսակ 3. Մեծ Բրիտանիայում ԱՊՔ նոր դեպքերի եռամյա միջին ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով և ցուցանիշի փոփոխությունը (2006-2015թթ․)

Գծանկար 4-ը ներկայացնում է ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի (Մեծ Բրիտանիայի թագավորություն) 20-24տ․ և 25-29տ․ տարիքային խմբերում (1990-2015թթ․):

Գծանկար 4․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի 20-24տ․ և 25-29տ․ տարիքային խմբերում
Անգլիա, Շոտլանդիա, Ուելս (1990-2015թթ․)

Աղբյուր․ Alejandra Castanon and Peter Sasieni. Is the recent increase in cervical cancer in women aged 20–24 years in England a cause for concern? Preventive Medicine. 2018 Feb; 107: 21–28. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5821696/

Շատերը 20-24տ․ կանանց համար ԱՊՔ ցուցանիշերի նվազում էին ակնկալում 2014թ.-ին՝ երբ պատվաստված աղջիկների առաջին խմբերը մտած կլինեին այդ տարիքային խումբ։ ՍԱԿԱՅՆ, 2016թ. ազգային վիճակագրությունը Անգլիայի (չշփոթել Մեծ Բրիտանիայի հետ) 20-24 տարեկան կանանց մոտ ցույց տվեց ԱՊՔ ցուցանիշերի վերին աստիճանի անհանգստացնող էական աճ՝ 2,7-ից (2012թ.) մինչև 4,6 100000 կնոջ հաշվով (2014թ.), այսինքն 70,4%։ Այս տարիքային խմբում ԱՊՔ ցուցանիշերը կայուն են եղել մինչև 2012թ․: Անգլիայում 25-29տ․ խմբում ԱՊՔ ցուցանիշերն անընդհատ աճել են ԱՊՔ 10 նոր դեպքից (2003թ.) մինչև 20 նոր դեպք (2014թ․) 100000 կնոջ հաշվով (100% աճ)՝ ԱՊՔ սքրինինգի քաղաքականության առաջին փոփոխությունից հետո, երբ ԱՊՔ սքրինինգի տարիքը 20-ից բարձրացվեց 25-ի (140)։

Գծանկար 5. ԱՊՔ նոր դեպքերի տարիքային եռամյա միջին ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները Մեծ Բրիտանիայում 1993-2015թթ․

Աղբյուր․ https://www.cancerresearchuk.org/health-professional/cancer-statistics/statistics-by-cancer-type/cervical-cancer/incidence#heading-Two https://www.cancerresearchuk.org/sites/default/files/cancer-stats/inc_asr_age_f_cervical_i15/inc_asr_age_f_cervical_i15.xlsx 

Գծանկար 5-ը ակնառու ցուցադրում է, որ տեղի է ունեցել ԱՊՔ ցուցանիշերի դրամատիկ փոփոխություն՝ 25-49տ․ կանանց ԱՊՔ ցուցանիշերի աճի պատճառով 2001-2004թթ․-ից հետո դրանք ≥50 տարիքի կանանց ԱՊՔ ցուցանիշերից բարձր են, այն պարագայում որ տարիներ ի վեր ավելի ցածր են եղել։ Գծանկար 6-ը ներկայացնում է Մեծ Բրիտանիայում ԱՊՔ նոր դեպքերի թիվը և ԱՊՔ նոր դեպքերի տարիքային գործակիցները 100000 կնոջ հաշվով, 2015թ․։ Մեծ Բրիտանիայի քաղցկեղի ինստիտուտի մասնագետները ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի աճ են կանխատեսում առաջիկա տարիներին (գծանկար 7) (141

Աղբյուր. https://www.cancerresearchuk.org/sites/default/files/cancerstats/inc_asr_age_f_cervical_i15/inc_as r_age_f_cervical_i15.xlsx  

https://www.cancerresearchuk.org/sites/default/files/cancerstats/cases_crude_f_cervical_i15/cases_crude_f_cervical_i15.xlsx 

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերը Մեծ Բրիտանիայում․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի ակնառու աճը երիտասարդ տարիքային խմբերում փորձում են բացատրել ԱՊՔ սքրինինգի ծրագրում տարիքային փոփոխություններով և ԱՊՔ սքրինինգի մասնակցության նվազմամբ։ Մասնավորաբար, 2004թ.-ին Անգլիայում ԱՊՔ սքրինինգի տարիքը 20-ից բարձրացվել է 25-ի։ Սա ԱՊՔ սկրինինգի քաղաքականության էական փոփոխություն էր և հիմնավորում էին նրանով, որ 20-24 տարեկանների ԱՊՔ սքրինինգը էական նպաստ չի բերում քաղցկեղի կանխարգելման առումով, քանի որ այդ տարիքում շատ ցածր են ԱՊՔ ցուցանիշերը (142)։ 2012-ին, առաջին ՊԱՊ թեստի հրավերն ուղարկելու տարիքը կրկին փոխվել է՝ այս անգամ նվազեցվել է 24,5տ․-ի, որն իրականում քաղաքականության էական փոփոխություն չի համարվում: Դա պարզապես կանանց հնարավորություն էր տալիս անցնել սքրինինգը իրենց 25-ամյակը լրանալու ժամանակ, քանի որ դիտարկվել էր, որ շատ երիտասարդ կանայք սքրինինգի մասնակցել են միայն երկրորդ հիշեցումից հետո` նախնական հրավերից 6 ամիս անց։ Նշեմ, որ Անգլիայի 25-29տ․ կանանց 63,5%-ը մասնակցում է ԱՊՔ սքրինինգին։ Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ ԱՊՔ սքրինինգին մասնակցում է 25-64տ․ կանանց 63,5-80,8%-ը (2014-2015թթ․) (143

Մեծ Բրիտանիայում ՄՊՎ պատվաստումները ներմուծվեցին 12-13տ․ աղջիկների համար (դպրոցական ծրագիր) և «բացը լրացնող» (catch-up)` 14-18տ․ համար 2008թ․-ին (144)։ Սկզբում կիրառվել է երկվալենտ ՄՊՎ պատվաստուկ (ցերվարիքս, Cervarix), սակայն 2012/13թ․ անցել են քառավալենտ գարդասիլի։ 2013/2014թթ․ ՄՊՎ պատվաստման բոլոր երեք ներարկումները 12-13տ․ հասակում ստացել են ավելի քանի 86.1%-ը (145

Թեև Մեծ Բրիտանիայում դեռահասների ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը սկսվել է 2008թ․-ին, բրիտանուհիները ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել են շատ ավելի վաղ՝ առնվազն 2004թ․-ից սկսած, երբ ցերվարիքսի կլինիկական փորձարկումների մասնակից են եղել բազմաթիվ երկրների 15-25տ․ 18729 աղջիկ և կին, այդ թվում բրիտանուհիներ (146)։ Մի այլ կլինիկական փորձարկման մասնակցել են ≥26 տարեկան 5752 կին, այդ թվում բրիտանուհիներ (147)։ Մեծ Բրիտանիայի բնակիչների մասնակցությամբ ՄՊՎ պատվաստուկների այլ կլինիկական փորձարկումների մասին կարող եք տեղեկանալ https://clinicaltrials.gov կայքում։

ԱՄՆ․ ԱՊՔ ցուցանիշերի սթափեցնող վիճակագրություն ՄՊՎ պատվաստուկների արտոնագրերի տեր երկրում

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԱՄՆ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշերն ըստ ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության «Քաղցկեղի ազգային ինստիտուտի» հովանու տակ գործող քաղցկեղի վիճակագրության «Վերահսկողություն, համաճարակաբանություն և վերջնական արդյունքներ» (The Surveillance, Epidemiology, and End Results – SEER) ծրագրի վերջին հասանելի տվյալների (148)։ Գծանկար 8-ը ներկայացնում է ԱՄՆ-ում ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշերը 100000 կնոջ հաշվով 1975-2016թթ․ համար և տարեկան միջին տոկոսային փոփոխությունը (ՏՄՏՓ) հատվածական միտումների ժամանակահատվածներում։ Տվյալները մասնավորաբար ցույց են տալիս, որ ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշերը նվազել են 1975-2016թթ․ ընթացքում՝ 14,8-ից (1975թ․) 6,4-ի 100000 կնոջ հաշվով (2016թ․)։ 2006-2016թթ․ ընթացքում տարեկան փոփոխությունը կազմել է – 0,4%` ի տարբերություն նախորդ 1990-2006թթ․ ժամանակահատվածի, երբ ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշը տարեկան նվազել է 2,7%-ով։ Թվում է թե ամեն ինչ հրաշալի է, ուրեմն ՄՊՎ պատվաստուկներն արդյուանվետ են։ Սակայն, կրկին պետք է անցնենք ըստ տարիքային խմբերի ԱՊՔ ցուցանիշերի դիտարկմանը:

Գծանկար 8․ ԱՊՔ նոր դեպքերի ընդհանուր ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները և ՏՄՏՓ, ԱՄՆ (1975-2016թթ․)

Աղբյուր․  Cervix Uteri Cancer․ Long-Term Trends in SEER Incidence Rates, 1975-2016․ Female․ [April 22, 2018]  

https://seer.cancer.gov/explorer/application.php.site=57&data_type=1&graph_type=1&compareBy=race&hdn_sex=3&chk_race_1=1&chk_age_range_1=1&chk_data_type_1=1&advopt_precision=1&advopt_display=2&showDataFor=age_range_1_and_data_type_1 

Գծանկար 9-ը ներկայացնում է ԱՊՔ նոր դեպքերի տարիքային ցուցանիշերը 15-39, 40-64, 65-74 և ≥75տ․ տարիքային խմբերում (100000 կնոջ հաշվով) 2000-2016թթ․ համար և տարեկան միջին տոկոսային փոփոխությունը (ՏՄՏՓ) հատվածական միտումների ժամանակահատվածներում։ Տվյալները ցույց են տալիս, որ 2000-2016թթ․ ընթացքում ≥40 տարիքային ԱՊՔ ցուցանիշերը կամ կայուն են (65-74տ․ խմբում՝ -2,6%) կամ նվազում են, սակայն նախորդ գրանցված միտման ժամանակահատվածի համեմատ զգալիորեն պակաս արագությամբ՝ 40-64տ․ խմբում ԱՊՔ տարիքային ցուցանիշի տարեկան փոփոխությունը -3,8%-ից իջել է -0.8% (2004թ․), իսկ ≥75տ. խմբում ԱՊՔ տարիքային ցուցանիշի տարեկան փոփոխությունը -9,3%-ից իջել է -1,9% (2002թ․)։ Իրավիճակը դրամատիկ կերպով այլ է 15-39տ․ խմբում, որտեղ 2013թ․-ին արձանագրվել է ԱՊՔ տարիքային ցուցանիշի կտրուկ աճ՝ ԱՊՔ տարիքային ցուցանիշի երկարատև նվազմանը հաջորդել է աճի միտումը։ Ամենաերիտասարդ տարիքային խմբում ԱՊՔ տարիքային ցուցանիշը տարեկան -1,6%-ով նվազելուց հետո սկսել է աճել տարեկան 2,4%-ով՝ 2013թ․-ից հետո։

Գծանկար 9. ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները15-39տ․, 40-64 տ․, 65-74 տ․ և ≥75տ․ տարիքային խմբերում, ՏՄՏՓ, ԱՄՆ (2000-2016թթ․)

Աղբյուր․ Cervix Uteri Cancer․ Recent Trends in SEER Incidence Rates, 2000-2016․ Female, By Age․ https://seer.cancer.gov/explorer/application.php?site=57&data_type=1&graph_type=2&compareBy=age_range&hdn_sex=3&chk_race_1=1&chk_age_range_62=62&chk_age_range_122=122&chk_age_range_160=160&chk_age_range_166=166&chk_age_range_15=15&chk_data_type_1=1&advopt_precision=1&advopt_display=2&showDataFor=race_1_and_data_type_1 

Գծանկար 10-ը ներկայացնում է ԱՄՆ-ում ԱՊՔ նոր դեպքերի տարիքային ցուցանիշերը <50, 50-64, ≥65 տարիքային խմբերում (100000 կնոջ հաշվով) 2000-2016թթ․ համար և տարեկան միջին տոկոսային փոփոխությունները հատվածական միտումների ժամանակահատվածներում։ Տվյալները ցույց են տալիս, որ 2012-2016թթ․ ընթացքում

Գծանկար 10․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները

Աղբյուր․ Cervix Uteri Cancer․ Recent Trends in SEER Incidence Rates, 2000-2016․ Female, By Age․ https://seer.cancer.gov/explorer/application.php?site=57&data_type=1&graph_type=2&compareBy=age_range&hdn_sex=3&chk_race_1=1&chk_age_range_9=9&chk_age_range_141=141&chk_age_range_157=157&chk_data_type_1=1&advopt_precision=1&advopt_display=2&showDataFor=race_1_and_data_type_1 

ԱՄՆ SEER համակարգը <20տ․ տարիքային խմբի համար ԱՊՔ տվյալներ չի հաղորդվում (պետք է ենթադրել, որ 15-19տ․ խմբում ԱՊՔ նոր դեպքերի թիվը <16)։ Հետևաբար ԱՊՔ տարիքային գործակիցը 20-39տ․ խմբում պետք է որ անհամեմատ բարձր լինի քան հաղորդված է 15-39տ․ խմբի համար, քանի որ այս խմբի տարիքային ցուցանիշերի հաշվարկի հայտարարը ներառում է նաև 15-19տ. աղջիկներին և հետևաբար ավելի մեծ լինելով 20-39 տարեկանների թվից՝ հանգեցնում է ավելի ցածր ցուցանիշի։

2004-2016թթ․ ընթացում ԱՄՆ 40-64տ․ տարիքային խմբում դիտարկված ԱՊՔ ցուցանիշերի նվազման միտումը -0,8% էր տարեկան (գծանկար 9)։ SEER համակարգը ավելի մանրակրկիտ դիտարկման հնարավորություն է տալիս և պարզվում է, որ 40-64տ․ խմբում ԱՊՔ նոր դեպքերի տարիքային ցուցանիշերն այնուամենայնիվ աճում են 2005թ․-ից հետո տարեկան 0,6%-ով (գծանկար 11)։

Գծանկար 11․ ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի (100000 կնոջ հաշվով) միտումները 40-64 տ․ տարիքային խմբում, ԱՄՆ (1975-2016թթ․)

Աղբյուր․ Cervix Uteri Cancer․ Recent Trends in SEER Incidence Rates, 2000-2016․ Female, for Age 40-64․ https://seer.cancer.gov/explorer/application.php?site=57&data_type=1&graph_type=1&compareBy=race&hdn_sex=3&chk_race_1=1&chk_age_range_122=122&chk_data_type_1=1&advopt_precision=1&advopt_display=2&showDataFor=age_range_122_and_data_type_1 

ԱՊՔ սքրինինգի ու ՄՊՎ պատվաստումների ծրագրերն ԱՄՆ-ում․ Մերք (Merck) ընկերության գարդասիլ պատվաստուկը ԱՄՆ «Պարենի և դեղերի վարչության» (ՊԴՎ) կողմից հաստատվելուց անմիջապես հետո ԱՄՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը» (ՀՎԿԿ, Centers for Disease Control and Prevention, CDC) գարդասիլով պատվաստումը ներառեց ԱՄՆ իմունիզացիայի ազգային ծրագրում: ԱՄՆ-ում 11-12տ․ աղջիկներին գարդասիլով պատվաստելու առաջին ուղեցույցները հրապարակվել են 2007թ.-ին (149): 2011թ.-ից այդ ուղեցույցները խորհուրդ են տալիս 11-12տ. տղաներին ևս պատվաստել գարդասիլով։ 2016-ի հունիսի հանձնարարականով առաջարկվում է 11 և 12 տարեկան և՛ տղաների և՛ աղջիկների կանոնավոր (ռուտին) պատվաստումը գարդասիլով (150)։ Ինչքան էլ տարօրինակ է ԱՄՆ-ում երկրի մաշտաբով չի իրականացվում գարդասիլով պատվաստման դպրոցական ծրագիր, որի համար պահանջվում է նահանգային օրենքների կամ վարչական որոշումների ընդունում։ Մինչ օրս 51 նահանգներից միայն 25-ում է այդպիսի օրենք կամ որոշում ընդունվել և ԱՄՆ երեք նահանգներում (Distric of Columbia, Rhode Island, Virginia) գարդասիլով պատվաստումը պարտադիր է (151, 152)։ ԱՄՆ տարբեր նահագներում դեռահասների շրջանում ՄՊՎ պատվաստումների ցուցանիշերը շատ տարբեր են, միջին ցուցանիշը 2017թ․ կազմել է 49% (153

Որպես հավելում նշեմ, որ թեև ԱՄՆ դեռահասների ՄՊՎ պատվաստումների ազգային ծրագիրը սկսվել է 2007թ․, ամերիկուհիները ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել են շատ ավելի վաղ՝ առնվազն 2004թ․-ից սկսած, երբ գարդասիլի ու ցերվարիքսի կլինիկական փորձարկումների մասնակից են եղել բազմաթիվ երկրների 15-25տ․ 18729 աղջիկ և կին, այդ թվում ամերիկուհիներ (154)։ ՄՊՎ պատվաստուկների ավելի քան 70 կլինիկական փորձարկումների մասնակցել են եղել 16-45 տարիքի բազմաթիվ ամերիկուհիներ (155, 156, 157, 158)։ ԱՄՆ բնակիչների մասնակցությամբ ՄՊՎ պատվաստուկների այլ կլինիկական փորձարկումների մասին կարող եք տեղեկանալ https://clinicaltrials.gov կայքում։

Վերադառնալ հոդվածի սկզբին և թեմատիկ ցանկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում