Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (Մաս 3)

Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (Մաս 3)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am«Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի» հոդվածաշարի Մաս 1 և Մաս 2։

ՄԱՍ 3։ Արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշերը նվազելու փոխարեն աճում են երիտասարդ կանանց մոտ: 

ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի մասնագետները շատ լավատեսական պնդումներ են անում ՄՊՎ պատվաստուկների մասին․ «Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) լայնածավալ պատվաստումներն ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը (ԱՊՔ) 90%-ով նվազեցնելու ներուժ ունեն: Բացի դրանից, պատվաստումները կարող են նվազեցնել ԱՊՔ սքրինինգի և հետագա բժշկական օգնության, բիոպսիաների և արգանդի պարանոցի ինվազիվ միջամտությունների թիվը, այդպիսով օգնելով նվազեցնել առողջապահական ծախսերը և հետագա ստուգումների հետ կապված մտահոգությունները» (65

ՄՊՎ վարակի դեմ պատվաստուկների խոստացված արդյունավետության իրական ապացույցների պետք է սպասեինք 20-30 տարի, չէ՞ որ ՄՊՎ կայուն վարակ ունեցողների մոտ ԱՊՔ առաջացումը նախապատվաստումային ժամանակաշրջանում միջին հաշվով այդքան էր տևում։ ԱՊՔ սքրինինգային ծրագրերի շնորհիվ արգանդի պարանոցի քաղցկեղի աննկարագրելի ցածր ցուցանիշերի հասած մի շարք երկրների, որտեղ ՄՊՎ պատվաստումների լայն ընգրկումով ծրագրեր են իրականացվում, քաղցկեղի ռեգիստրների վերջերս հրապարակած տվյալները խիստ անհանգստացնող հակառակ միտումներ են ցուցադրում, որոնց հիման վրա կարելի է անգամ եզրակացնել, որ ՄՊՎ պատվաստուկներն ինչպես երևում է մեծացնում են ԱՊՔ ռիսկը:

«Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի» հոդվածաշարի մաս 1-ում և մաս 2-ում, ինչպես նաև «Պացիենտի տեղեկացված լինելու իրավունքը և գարդասիլ պատվաստուկը» հոդվածում (Ա․Մարդանյանի համահեղինակությամբ) ՄՊՎ պատվաստուկների կապակցությամբ բազմաթիվ մտահոգող հարցեր են բարձրացվել, որոնցից ամենակարևորները չնայած արտադրողների, ինչպես նաև ջատագովների հավաստիացումների հեղեղին՝ դրանց կասկածելի «արդյունավետությանն» ու «անվտանգությանն» են վերաբերում։ Հիշեցնեմ, որ հոդվածաշարը պատրաստված է, որպեսզի պատվաստվելու կամ երեխային պատվաստելու ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵՔ։

ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխանատուներն ու բուժաշխատողները որևէ միջամտության (ներառյալ պատվաստումների) դեպքում բացի ակնկալվող դրական արդյունքը ներկայացնելուց՝ պարտավոր են ներկայացնել նաև այդ միջամտության ռիսկերը։ Պատվաստման դեպքում դրանք ի լրումն հակացուցումների, սահմանափակումների, և անվտանգության որոշ ասպեկտների որոնց համար պատվաստուկը չի ուսումնասիրվել, ներառում են՝ հետպատվաստումային հնարավոր անբարեհաջող դեպքերը, առնվազն այն ծավալով ինչ ներկայացված է արտադրողի ներդիրում (մանրամասներ այս մասին հոդվածաշարի մաս 1-ում)։ Բժշկական միջամտության ռիսկերի մասին ներկայացնելը բխում է տեղեկացված լինելու և տեղեկացված որոշում կայացնելու մարդու հիմնարար իրավունքից։

ՀՀ ԱՆ պարտավոր է պատվաստվողին և/կամ երեխայի ծնողին տեղեկացնել, որ գարդասիլը նախատեսված է ՄՊՎ 6, 11, 16 և 18 շճատիպերի վարակը, այլ ոչ թե ԱՊՔ կանխարգելելու համար։ Գարդասիլով պատվաստումը ոչ բոլորին է օգնում և կան ԱՊՔ դրդող/նպաստող բազմաթիվ գործոններ, որոնք որևէ կերպ պատվաստումով հնարավոր չէ կանխել։ Պատվաստուկը դրդում է հումորալ իմունային արձագանք և պաշտպանության հստակ մեխանիզմն անհայտ է: Պատվաստուկում ներառված շճատիպերի դեմ պաշտպանության ժամկետը հայտնի չէ։ ՄՊՎ պատվաստուկների քաղցկեղածնության ու մուտագենության ունակությունն ընդհանրապես չի ուսումնասիրվել, իսկ վերարտադրողական առողջության վրա դրանց ունեցած ազդեցությունը քողարկվել է մասնակիցներին տրված հակաբեղմնավորիչների ներգործությամբ։ Այսինքն, ՄՊՎ պատվաստուկների անվտանգության ուսումնասիրություն ըստ էության չի իրականացվել (66

ՄՊՎ և շատ այլ պատվաստուկների բաղադրիչ ալյումինի ադյուվանտների անվտանգության կլինիկական հետազոտություններ երբևէ չեն արվել։ Սակայն, առկա են բազմաթիվ փաստեր՝ դրանց աուտոիմունային և նյարդաբանական հիվանդություններ դրդելու մասին ինչպես մարդկանց այնպես էլ կենդանիների մոտ (67, 68, 69)։ ՄՊՎ պատվաստումներից հետո գրանցվել է ծայրամասային սիմպաթիկ նյարդային դիսֆունկցիա, որը պատասխանատու է օրթոստատիկ խանգարման և համալիր տեղային ցավի համախտանիշի (CRPS) առաջացման համար (70) ՄՊՎ պատվաստման հնարավոր բացասական հետևանքներից է ճանաչողական դիսֆունկցիան։ Այն արտահայտվում է հիմնականում որպես հիշողության անբավարարություն և հաշվարկի ունակության նվազում։ Գրանցվել են պրոսոպագնոսիայի (մարդկանց դեմքերը ճանաչելու խանգարում, prosopagnosia) ախտանիշեր։ Տուժած աղջիկները դժվարություններ են ունենում իրենց դպրոցական հանձնարարությունները կատարելու մեջ, իսկ ոմանք երկար ժամանակ բացակայում են դպրոցից կամ ընդհատում են կրթությունը (71)։ Ավելին, ճանաչողական դիսֆունկցիա ունեցող հիվանդների ուղեղա-ողնուղեղային հյուսվածքի հեղուկի նմուշներում դիտարկվել է իմունային աննորմալ պատասխան (72)։ Պատվաստված աղջիկներից շատերը տառապում են քնի խանգարումներից (73)։ Համանման տվյալներ են հաղորդվել նաև Դանիայի (74, 75), Իտալիայի (76) և այլ երկրների պացիենտների համար (77, 78, 79)։ Համարվում է, որ հետպատվաստումային այս հիվանդությունների պաթոգենեզը կապված է ադյուվանտների դրդած աուտիմունային/բորբոքային համախտանիշ (ԱԴԱՀ, Autoimmune/inflammatory syndrome induced by adjuvants – ASIA) ընդհանրական անվամբ խանգարման հետ (80, 81, 82, 83)։ «Իմունաբանական հետազոտություններ» ամսագրում 2017թ․ հրապարակված «ՄՊՎ պատվաստումից հետո շատ ծանր սոմատոֆորմ և դիսաուտոիմունային սինդրոմներ. դեպքերի շարքերի և գրականության վերլուծությունը» նշում է, որ շտապ անհրաժեշտ է գտնել ՄՊՎ պատվաստումներից հետո առաջացող սինդրոմների (CRPS, POTS և CFS) պատշաճ բուժումը, քանի որ ներկա ցավազրկող դեղերը, այդ թվում օփիատները (opiates), ոչ միայն արդյունավետ չեն, այլև պարադոքսալ կերպով ցավերն ուժգնացրել են (84):

Ալյումինը երկրակեղևի երրորդ առավելագույն տարածված տարրն է, սակայն այս մետաղը կենսաբանական կամ ֆիզիոլոգիական հայտնի դեր չունի: Այն ներծծվում է արյան մեջ, ստամոքս-աղիքային համակարգի միջոցով և արագորեն հեռացվում է երիկամների ու լեղու միջոցով: Կենդանիների ու մարդկանց ուսումնասիրություններում ցույց է տրվել, որ ալյումինը գործում է որպես հզոր նյարդաբանական թույն (toxicant) և հղիության ընթացքում ալյումինի ազդեցությանը ենթարկվելը դրդում է տոքսիկ ազդեցություններ սաղմի և պտղի մոտ (85): Թեև ալյումինը պարբերաբար ստանում ենք սննդից ու ջրից, բարձր կոնցենտրացիաներում այն թունավոր է։ Թունավորությունը, սակայն, կախված է ոչ միայն կոնցենտրացիայից, այլև քիմիական ձևից, միջավայրից և ընդունման ճանապարհից (սնունդ, հեմոդիալիզի համար կիրառվող միացություն, ալյումինի ադյուվանտ պարունակող պատվաստուկի ներարկում)։ Արյան մեջ ալյումինն ամուր կապով կապվում է տրանսֆերինի հետ, մրցակցելով երկաթի հետ։ Ալյումինը նաև ազդում է բջջային պրոցեսների և ֆիզիոլոգիական գործառույթների վրա։ Օրինակ, ալյումինը մրցում է մագնեզիում հետ մեմբրանային փոխադրիչների համար, խանգարում է կալցիումի նյութափոխանակությանը, ավելացնում է օքսիդային սթրեսը, ամրակցվում է nucleoside di- և tri- ֆոսֆատային (phosphates) խմբերին, ինչպես նաև կպնում է մետաղ կապող օրգանական միացություններին (ամինաթթուներին) և մեմբրանի լիպիդներին (86): Բարձր կոնցենտրացիաների դեպքում ալյումինը հիմնականում կուտակվում է ոսկրային և ուղեղային հյուսվածքներում (87, 88)։ Ներարկման ճանապարհով մարդու օրգանիզմ մուտք գործած պոլիսորբաթ 80-ի հետևանքների մասին ուսումնասիրություններ ևս չկան (91): ՄՊՎ պատվաստուկներում առկա ալյումինի ադյուվանտներն ու պոլիսորբաթ 80-ը ունակ են հաղթահարել արյուն-ուղեղ պատնեշը և իրենց մակերևույթին ներծծված նյութերի (օր․՝ ՄՊՎ հակամարմիններ) հետ հայտնվել մարդու ուղեղում՝ ուղղակիորեն ազդելով ուղեղի արյունատար անոթների վրա (89, 90) և դրդելով տարբեր նյարդաբանական և աուտոիմունային հիվանդություններ, անգամ մահ (92, 93

ԱՄՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտորնների» (ՀՎԿԿ, CDC) սահմանած ալյումինի այսպես կոչված «նորմալ միջակայքը» կամ ավելի ճիշտ կլինի ասել «անվտանգ միջակայքը» առողջ մարդկանց արյան շիճուկում՝ 1 – 3 մկգ/լ է (94)։ 13 տարեկան աղջիկ երեխայի մարմնում կա միջին հաշվով 3,5լ արյուն։ Սա նշանակում է, որ արյան շիճուկի մեջ ալյումինի առավելագույն թույլատրելի քանակը չպետք է գերազանցի 10,5մկգ։ Գարդասիլի յուրաքանչյուր չափաբաժինը պարունակում է 225մկգ ալյումինի ադյուվանտ, ինչը 21,5 անգամ գերազանցում է անվտանգության շեմը։

ՄՊՎ պատվաստուկների (գարդասիլ, ցերվարիքս, գարդասիլ9) անվտանգության և արդյունավետության ուսումնասիրության պատահականացված վերահսկվող կլինիկական փորձարկումների հսկիչ խմբերի մասնակիցների ավելի քան 96%-ին ոչ թե իներտ պլացեբո է տրվել, այլ ալյումինի ադյուվանտ (ամորֆ ալյումինի հիդրօքսիֆոսֆատ սուլֆատ, ալյումինի հիդրոքսիդ կամ փորձարարական ֆորմուլայով հեպատիտ A պատվաստուկ (hepatitis A vaccine [HAV] (Havrix™-based investigational formulation), գարդասիլ, հեպատիտ A կամ հեպատիտ B) (95, 96, 97, 98): Գարդասիլ9 կլինիկական փորձարկումների հսկիչ խմբերը գարդասիլ են ստացել (իբր գարդասիլի անվտանգությունն ու արդյունավետությունն արդեն ապացուցված փաստ է)։ Հսկիչ խմբերին ալյումինի (կամ սնդիկի) ադյուվանտ պարունակող այլ պատվաստուկ կամ պարզապես ալյումինի (կամ սնդիկի) ադյուվանտ ներարկելը խախտում է գիտական հետազոտությունների իրականացման համար «Համաշխարհային բժշկական ասոցիացիայի» կողմից սահմանված էթիկական նորմերը (C. 33) (99): Այնինչ, ՄՊՎ պատվաստուկների կլինիկական փորձարկումների հաշվետվություններում ասվում է՝ էթիկապես սխալ կլիներ իներտ պլացեբո օգտագործելը (100Սա ԱՆԲԱՐՈ և ԽԱՐԴԱԽ գործելակերպ է։ Այս պակասավոր մեթոդաբանությամբ արված հետազոտությունները ոչ թե ապացուցում են ՄՊՎ պատվաստուկների անվտանգությունը, այլ որ այդ պատվաստուկները գրեթե նույնքան վտանգավոր են որքան ալյումինի (կամ սնդիկի) ադյուվանտները կամ դրանք պարունակող պատվաստուկները։

ՄՊՎ պատվաստուկների արդյունավետության ունակությունը (efficacy) գնահատելու համար կիրառվել արգանդի պարանոցի նախաքաղցկեղային CIN2/3 ախտահարումների և արգանդի պարանոցի in situ ադենոկարցինոմա (adenocarcinoma in situ – AIS) սուռոգատ ցուցանիշերի միջոցով։ Այսինքն, որպես ԱՊՔ կանխարգելող միջոց լայնորեն գովազդված այս պատվաստուկի արդյունավետությունը չի գնահատվել իրական վերջնակետային արդյունքով՝ կանխարգելված ԱՊՔ ցուցանիշով։ Սա պատվաստուկի արդյունավետության ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ գնահատում է։ Առ այսօր ԱՊՔ կանխարգելման գեթ մեկ դեպք չի գրանցվել։ Դրա փոխարեն ՄՊՎ պատվաստումների ազգային լայնընդգրկուն ծրագրեր իրականացրած շատ երկրներում աճում են և՛ ԱՊՔ ցուցանիշերը և՛ նախաքաղցկեղային CIN2/3 ախտահարումների և՛ AIS ցուցանիշերը։

Որպես ՄՊՎ պատվաստուկների արդյունավետության գնահարտման մի այլ ցուցանիշ օգտագործվում է պատվաստվածի մոտ առաջացած հակամարմինների տիտրերի մակարդակը։ Լիովին պատվաստված (պատվաստուկի բոլոր չափաբաժինները ստացած) աղջիկների մոտ հակամարմինների բարձրագույն երկրաչափական միջին տիտրը (geometric mean titers – GMTs) առնվազն 100 անգամ ավելի բարձր է եղել քան բնական վարակից հետո, իսկ հաջորդ 2 տարիների ընթացքում նվազելով կայունացել է 10-13-ապատիկ մակարդակին (101): Սա ևս պատվաստուկի արդյունավետության ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ գնահատում է։ Ինչի՞ հիման վրա է ենթադրվում թե հակամարմինների այսչափ մեծ քանակը դրական երևույթ է։ Օրինակ, գրիպի պատվաստուկի հակամարմինների դրդած հակամարմինների բարձր տիտրերը, չչեզոքացնող հակամարմինների ավիդության ցածր գործակցի զուգակցության պայմաններում, կապված են ծայրահեղ ծանր գրիպի հետ (102): Չափից դուրս բարձր տիտրերի ՄՊՎ հակամարմինների ազդեցությունը մարդու առողջության վրա երբևէ ուսումնասիրվե՞լ է։

Հոդվածաշարի մաս 2-ում արդեն ցույց ենք տվել, որ ՄՊՎ պատվաստուկների համակցված արդյունավետության ունակությունը (efficacy) ՄՊՎ բոլոր հնարավոր բարձր ռիսկի քաղցկեղածին ՄՊՎ շճատիպերի դեմ շատ ցածր է և վարակի կայունության (անգամ 12 ամիս տևողության) դեպքում կտրուկ նվազում է։ Բազմաթիվ լայնածավալ հետազոտություններ մատնանշում են, որ պատվաստվածների մոտ, ի համեմատ չպատվաստվածների, ՄՊՎ պատվաստուկներում չներառված ՄՊՎ բարձր ռիսկի այլ շճատիպերի ավելի մեծ տարածվածություն է գրանցվում։ Այս երևույթը վերագրվում է շճատիպի փոխարինմանը (103, 104) կամ ապաքողարկմանը (105, 106, 107)։ Ամենայն հավանականությամբ սա պայմանավորված է նրանով, որ ՄՊՎ 16 և 18 շճատիպերի վերացման հետ մեծանում են ստեղծված էկոլոգիական խորշը (ecological niche) զբաղեցնելու ՄՊՎ բարձր ռիսկի քաղցկեղածին այլ տեսակների հնարավորությունները։

Բազմաթիվ երկրներում (ինչպես օրինակ՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինալնդիա, Դանիա, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան, Կորեա, Մեքսիկա, Ֆիլիպիններ, Վիետնամ, Պերու և այլն) իրականացվել են ՄՊՎ պատվաստուկների նախաարտոնագրային և հետմարքեթինգային կլինիկական փորձարկումներ (108, 109, 110)։ Հետևաբար այդ երկրների բնակչության մի հատվածը ՄՊՎ պատվաստուկների ազդեցությանը ենթարկվել է նախքան դրանց մուտքը շուկա կամ ավելացումը իմունիզացիայի ազգային օրացույցում։ Օրինակ Շվեդիայում 2006-2010թթ. իրականացվել է սեռական կոնդիլոմաների (գորտնուկներ) վրա գարդասիլի ազդեցությունն ուսումնասիրող կլինիկական փորձարկում, որին մասնակցել են 1989-1996թթ․ ծնված 13-25 տարեկան 500000 աղջիկ (111):

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման շատ լավ աշխատող ու անվտանգ միջոց կա՝ ԱՊՔ սքրինինգ ըստ Պապանիկոլաուի արգանդի պարանոցի քսուքի բջջաբանական (ՊԱՊ, cytology) թեստով և/կամ ՄՊՎ ԴՆԹ թեստով (histology)։ Հետևողական, մեծ ծածկույթով կանոնավոր ԱՊՔ սքրինինգները և ժամանակին տրամադրված որակյալ բուժօգնությունը ապահովել են ԱՊՔ ցուցանիշերի աննախադեպ կրճատում բազմաթիվ երկրներում, դրանց շարքում՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Սկանդինավյան երկրներ (Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Դանիա, Իսլանդիա)։ Սակայն, պարադոքսալ կերպով, հենց այս երկրներում արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՊՔ ցուցանիշերը հարաբերական կայունություն դրսևորելով հանդերձ՝ աճում են։ ԱՊՔ ցուցանիշերի առերևույթ հարաբերական կայունությունը պարզապես արդյունք է այն բանի, որ մինչ ցուցանիշերը նվազում են ≥50տ․ տարիքային խմբերում, դրանք աճում են երիտասարդ (20-49տ․) կանանց մոտ։ Եթե այս միտումը պահպանվի՝ ժամանակի ընթացքում ≥50 տարիքային խմբի ցուցանիշերի դեռևս հավասարակշռող ազդեցությունը կվերանա և մոտ ապագայում ԱՊՔ ընդհանուր ցուցանիշերի զգալի աճ կգրանցվի նշված երկրներում։

Վերջին շրջանում աճում են նաև արգանդի պարանոցի նախաքաղցկեղային բարձր աստիճանի ախտահարումների ցուցանիշերը։ Նորվեգիայում, գրեթե բոլոր տարիքային խմբերում, իսկ երիտասարդ տարիքային խմբերում առավել մեծ տեմպերով, աճում են նաև արգանդի պարանոցի նախաքաղցկեղային CIN2, CIN3-ի և AIS նոր դեպքերի ցուցանիշերը։ Չնայած սքրինինգի ծրագրերին բարձր մասնակցությանը և ՄՊՎ պատվաստումների ներդրմանը Ֆինլանդիայում (112), Դանիայում (113), Նիդեռլանդներում (114) գրանցվել է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների ցուցանիշերի աճ։ Ֆինլանդիայում և Իսլանդիայում վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում աճում են նաև ԱՊՔ պատճառով մահացության ցուցանիշերը (մանրամասները Սկանդինավյան երկրներին վերաբերող բաժնում)։

Հաշվի առնելով, որ որևէ պաթոգենի վիրուլենտությունն անփոփոխ հատկություն չէ՝ չպետք է բացառել, որ ՄՊՎ բարձր ռիսկային այլ շճատիպերը պատվաստուկներին կարող են արձագանքել ոչ միայն շճատիպի փոխարինմամբ և ապաքողարկմամբ, այլև` վիրուլենտության ավելացմամբ։ Այս առումով կարևոր օրինակ է պատվաստուկների դրդած շատ ավելի բարձր վիրուլենտության և խուսափող մուտանտներ ունեցող Մարեկի հիվանդության վիրուսի (որը նույնպես երկշղթա ԴՆԹ ունեցող օնկովիրուս է, dsDNA Marek’s disease virus) էվոլյուցիան (115, 116, 117, 118):

Առկա տվյալները հիմք են տալիս ենթադրելու որ այժմ դիտարկվում է ԱՊՔ առաջացման ու զարգացման պրոցեսների արագացում։ ԱՊՔ ցուցանիշերի աճը երիտասարդների շրջանում հուշում է, որ ամենայն հավանականությամբ, ՄՊՎ 16 և 18 ճնշման պարագայում, ՄՊՎ պատվաստուկներում չներառված բարձր ռիսկի այլ շճատիպերը դրսևորում են բարձր վիրուլենտություն։ Մյուս կողմից հայտնի է, որ երիտասարդ տարիքում քաղցկեղը շատ հաճախ ագրեսիվ ընթացք է ունենում (119, 120)։ Մենք մեր ձեռքով մեր երիտասարդ աղջիկներին ու կանանց քաղցկեղի գիրկն ենք գցու՞մ։

Հոդվածաշարի այս հոդվածը (մաս 3) նվիրված է ՄՊՎ պատվաստումների լայնընդգրկուն ազգային ծրագրեր առաջինը սկսած մի շարք երկրներում (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Սկանդինավյան երկրներ Շվեդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա) ԱՊՔ երկար տարիների հետևողական և լայնընդգրկուն սքրինինգի ծրագրերի շնորհիվ նվազման միտումներ և ԱՊՔ նվազագույն ցուցանիշեր արձանագրելուց հետո հատկապես երիտասարդների շրջանում ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերի աճի լուսաբանմանը։

Վերլուծությունների համար օգտագործվել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի) ԱՊՔ պաշտոնական վիճակագրությունը, ԱՄՆ «Վերահսկողություն, համաճարակաբանություն և վերջնական արդյունքներ» ծրագրի (The Surveillance, Epidemiology, and End Results – SEER), Սկանդինավյան երկրների «Քաղցկեղի վիճակագրության NORDCAN» կենտրոնի (NORDCAN – Cancer statistics for the Nordic countries), հրապարակած ԱՊՔ նոր դեպքերի ցուցանիշերը (100000 կնոջ հաշվով), ազգային վիճակագրության ծառայությունների հրապարակած տվյալները բնակչության սեռա-տարիքային կազմի մասին և PubMed-ում հրապարակված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներն ու տվյալները։

__________________

Հոդվածի շարունակությունը կարդացեք հետևյալ հղումներով

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ. ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ
– ԱՎՍՏՐԱԼԻԱ. Պաշտոնական տվյալներ ցույց են տալիս ոչ թե ԱՊՔ վերացում, այլ ավելացում
– ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ. Արդյո՞ք առերեսվում ենք գարդասիլի քաղցկեղախթանիչ ազդեցությանը
– ԱՄՆ․ ԱՊՔ ցուցանիշերի սթափեցնող վիճակագրություն ՄՊՎ պատվաստուկների արտոնագրերի տեր երկրում

ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՑՈՒՑԱՆԻՇԵՐԻ ՏԵՎԱԿԱՆ ԱՃ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
– ՇՎԵԴԻԱ․ Ինչի՞ մասին է լռում «հռչակավոր» Յոհակիմ Դիլլները
– ՆՈՐՎԵԳԻԱ․ ՄՊՎ վարակի հետ կապված բոլոր քաղցկեղների նոր դեպքերի ցուցանիշերի աճ
– ՖԻՆԼԱՆԴԻԱ․ ԱՊՔ սքրինինգի ազգային ծրագրի 55 տարին, ԱՊՔ նոր դեպքերի երբևէ գրանցված նվազագույն ցուցանիշը և ԱՊՔ ցուցանիշերի նորօրյա աճը երիտասարդների մոտ

ՎԵՐՋԱԲԱՆ

 

Գոհար ՋՐԲԱՇՅԱՆ
ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում