Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին

Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Որոշումը դատավոր Դավիթ Գրիգորյանը կհրապարակի վաղը՝ մայիսի 14-ին։

Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր, որ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել դատավորին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում