Ավստրիայի կանցլերը հերքել է Եվրամիության միասնական բանակ ունենալու Բրյուսելի ծրագիրը

Ավստրիայի կանցլերը հերքել է Եվրամիության միասնական բանակ ունենալու Բրյուսելի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հերքել է, որ Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է ստեղծել միասնական բանակ՝ Բրյուսելի հրամանատարության ներքո: Մայիսի 12-ին Slpressот հունական պորտալին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչով է պայմանավորված միասնական բանակի գաղափարի մերժումը:

«Ես կողմնակից եմ պաշտպանական քաղաքականության ավելի սերտ համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարում ու գնումների ոլորտում ավելի մեծ համագործակցության: Այս պահի դրությամբ որևէ հրամանատարության տակ բանակ չկա: Ոչ ոք չի խոսում բանակի մասին ոչ մի հրամանատարության տակ», – ասել է Կուրցը:

Հիշեցնենք, որ ԵՄ միասնական բանակ ստեղծելու գաղափարով 2018թ․-ի աշնանը հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա խոսքերով, ԵՄ-ն չի կարող լիովին վստահել ԱՄՆ-ին անվտանգության հարցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում