AM | RU
USD
EUR
RUB

Իրավապաշտպանների խումբը մանրամասներ է հայտնում Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերի վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ: Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով:

Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության և մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին իրավաբան-իրավապաշտպանների խմբի լրատվական ծառայությունից, Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որևէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։

«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց»,-տեղեկացնում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:

Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի և քաղաքների հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:

Հայտնի է նաև, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի և Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, և 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեև Ս․Խուդունցը ներկայացրել է տան և հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։

«Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում և Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձևավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է և նպատակային շեղումներ չունի։

Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռևս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միևնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների և ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Հաղորդակցված, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:



Լրահոս
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan