Ավտոերթ և հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Ավտոերթ և հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կայացել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:

Նախքան հանրահավաքը, ավտոերթ է եղել։ Jermuk news-ից տեղեկանում ենք, որ տարբեր համայնքներից 250-ից ավելի ավտոմեքենա միացել է Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։

Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված, որ՝ «շուրջ 11 ամիս է, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները կայացրել են որոշում, որ Ամուլսարը պիտի սար մնա, ջրերը ջինջ ու մաքուր պիտի հոսեն Սևանա լիճ, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզեր, իսկ Ջերմուկն էլ պիտի շարունակի մնալ Հայաստանի թիվ մեկ առողջարանային և զբոսաշրջային կենտրոն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում