Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում