AM | RU
USD
EUR
RUB

Խոսել ապագայի մասին

 

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Մեկ տարին, իհարկե, բավարար ժամանակ չէ իշխանությունից լուրջ արդյունքներ ակնկալելու համար, սակայն բավարար է արդյունքների հավանականությունը գնահատելու, իշխանության որակը, հեռանկարը ուրվագծելու համար: Ինչ փոփոխություն էլ հետագայում լինի, ակնհայտ է, որ արմատական տեղաշարժեր տեղի չեն ունենալու:

Մեկ տարվա ընթացքում իշխանություններին հաջողվել է կասեցնել (բայց ոչ վերացնել) համակարգային կոռուպցիան, ազատականացնել ներկրումները, վերացնել քրեաօլիգարխիկ անպատժելիությունը: Մեկ տարվա ընթացքում նաև կորսվել է համակարգային բարեփոխումներ անելու նպաստավոր հնարավորությունը, վստահության կապիտալը ծախսվել է ներքաղաքական կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար: Մեկ տարի անց դեռևս անորոշ է, թե պետությունը զարգացման ինչ տեսլականով է ընթանում և ինչպես է պատրաստվում լուծել իր առջև ծառացած հիմնախնդիրները:

Այս անորոշության համար իշխանություններին մեղադրելու կարիք չկա: Փաշինյանը ժողովրդի մանդատը ստացել է ոչ թե որպես բարեփոխիչ, այլ որպես նախկին համակարգի դեմ պայքարի մարտիկ, ինչը նա հաջողությամբ իրականացնում է: Հենց դրանով էլ պայմանավորված է այն, որ Փաշինյանը իր ասուլիսների զգալի մասը նվիրում է ոչ թե զարգացման օրակարգին, այլ նախկիններին քննադատելուն: Դա իր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարվել նա դժվար թե կարողանա:

Այնուհանդերձ, հանրության առաջադեմ հատվածը հասկանում է, որ անցյալի մերժումը քիչ կապ ունի ապագայի հետ, որ եկամտի վերաբաշխումը (թալանը հետ բերելը) բարգավաճման չի բերելու, որ կոռուպցիան ոչ թե կոուպցիոներն է, այլ կոռուպցիա սնող պայմանների ամբողջականությունը, որ պոպուլիզմով հեշտ է հասնել իշխանության, սակայն անհնար է հաջողել որպես իշխանություն: Այդ առաջադեմ հատվածը շուտով նաև կհասկանա, որ գործող ընդդիմությունը նույնպես ընթանում է ներկան «մերժելու» և փոխարենը ոչինչ ապագայի վերաբերյալ չառաջարկելու ուղիով։ Շուտով կհասկանա, որ ընդդիմադիրներից շատերը պահպանողականության և ավանդական արժեքների պահապան են լոկ այն պատճառով, որ ժամանակակից պատկերացումներով զարգացումը համատեղելի չէ կեցության իրենց ծանոթ ձևերի հետ: Այդժամ կառաջանա հարցերի հարցը՝ իսկ ի՞նչ անել:

Իմ առաջարկած բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է խոսել ապագայի մասին: Պետք է հանրության շրջանում ձևավորել ապագայի մասին խոսելու պահանջարկ և ամրագրել, որ ո՛չ անցյալը, ո՛չ ներկան մերժողները չեն կարող ստեղծել զարգացման օրակարգ: Զարգացման օրակարգ ստեղծվում է միայն ապագայի շուրջ: Իսկ քանի՞սն են այսօր Հայաստանում խոսում ապագայի մասին: Տեսանելի հորիզոնում ընդամենը երկու գործիչ՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների և Հայրենիք-Սփյուռք առնչությունների վերաբերյալ իր հայեցակարգային հոդվածներով, և ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ իր «Ճամփաբաժանին» գրքով: Ակնհայտ է, որ ապագայի մասին դիսկուրս ձևավորելու համար սա բավարար չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ նրանցից ոչ ոք ներգրավված չէ ակտիվ քաղաքականության մեջ:

Մեկ տարի առաջ տեղի ունեցածի պատմական առաքելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծել հասարակության անընդհատ բարեփոխման համար: Եվ պարտադիր չէ, իսկ գուցե հնարավոր էլ չէ այդ բարեփոխումներն ակնկալել այն ուժերից, ովքեր հեղափոխություն են իրականացրել: Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչներն այնքան ունիվերսալ չեն, որքան կարելի է պատկերացնել: Օրինակ, պատերազմական իրավիճակներում հերոսացող գործիչը կարող է իսկական պատուհաս դառնալ խաղաղության պայմաններում, կամ լավ հեղափոխականը կարող է անհաջող կառավարիչ-բարեփոխիչ լինել հեղափոխությունից հետո: Այս իմաստով ակնկալել Փաշինյանից ապագային միտված բարեփոխումներ, նույնն է, թե պատերազմից հաղթական վերադարձած գեներալից պահանջել քաղաքացիական կեցվածք և գիտակցություն:

Մեկ տարի առաջ նախկինը մերժելու շուրջ ձևավորված հասարակական դաշինքը օբյեկտիվորեն չի կարող լուծել մեր զարգացման խնդիրները: Իր պատմական առաքելությունը այն իրականացրել և իրականացնում է, ինչի համար անհրաժեշտ է շնորհակալ լինել, բայց ապագան ամենևին էլ չկապել դրա հետ: Այն ներկան, որը ձևավորվել է մեկ տարի առաջ, ապագա չունի: Որոշ ժամանակ անց անհրաժեշտ է լինելու ձևավորել նոր հասարակական դաշինք: Եվ որպեսզի այդ հասարակական դաշինքը չլինի ռևանշիստների կամ «մերժումը մերժողների» մասին, հասարակության առաջադեմ հատվածը արդեն այսօր պետք է սկսի խոսել ապագայի մասին:

Դավիթ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Լրահոս
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan