Թրամփը որոշեց Շանահանին առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Թրամփը որոշեց Շանահանին առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել Պատրիկ Շանահանին առաջադրել պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 9-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: 

«Նախագահ Թրամփը որոշել է Պատրիկ Շանահանի թեկնածությունն առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնի համար, հաշվի առնելով այն, թե այդ մարդն արդեն ինչ օգուտ Է բերել երկրին, եւ ղեկավարելու նրա ընդունակությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Ներկայում Շանահանը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարն է:

Սառա Սանդերսն ընդգծում է, որ, Դոնալդ Թրամփի կարծիքով, Պատրիկ Շանահանն այդ պաշտոնում աշխատելու ամիսների ընթացքում ապացուցեց, որ կարող է արդյունավետ կերպով ղեկավարել երկրի պաշտպանական գերատեսչությունը:

Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ-ի Սենատը:

2017 թվականի հուլիսին Շանահանը դարձավ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Ընթացիկ տարվա հունվարից կատարում է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները՝ կապված Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողության հետ: Մինչ այդ Շանահանը 31 տարի աշխատել է Boeihg կորպորացիայի համար: 2016 թվականին նշանակվել էր այդ ընկերության ավագ փոխնախագահ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում