Արցախում տեղի է ունեցել Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Արցախում տեղի է ունեցել Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:

Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում