Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 3.3 անգամ

Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 3.3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: 2019 թվականի առաջին եռամսյակում արևային էլեկտրակայաններն արտադրել են 2.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.3 անգամ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-մարտին հանրապետությունում արևային կայաններն արտադրել են 0.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ 2018թ-ին Հայաստանում արևային կայանների արտադրության ծավալները 2017 թ-ի համեմատ աճել են 12.8 անգամ և կազմել 5.1 մլն կՎտ ժամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում