Նուրսուլթան Նազարբաևը՝ Պուտինի կողքին

Նուրսուլթան Նազարբաևը՝ Պուտինի կողքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ղազախստանի ժողովրդական առաջնորդ, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ներկա է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում է Regnum-ը։

Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին դուրս են եկել Կրեմլից ու եկել Կարմիր հրապարակ։

Նազարբաևը հրապարակում նստել է Պուտինի կողքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում