Իրանը կրճատում է միջուկային գործարքի պարտավորությունների կատարումը

Իրանը կրճատում է միջուկային գործարքի պարտավորությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Իրանը դադարեցնում է Միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների ծրագիրի մի մասի իրականացումը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ Իրանի իշխանություններն իրենց այս մտադրության մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի դեսպաններին:

Պարզաբանվում է, որ այս քայլը պատասխան կլինի ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալուն, ինչպես նաև եվրոպական գործընկերների կողմից իրենց խոստումները կատարելու պարտավորության բացակայությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում