Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հավանություն է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:

Այդ որոշումը գերատեսչությունից բացատրել են հայտնաբերված խախտումներով, և այն հանգամանքով, որ դիտորդների շարքերում եղել են նաև ոչ քաղաքացիական անձինք:

Նոր ընտրությւոններն անցկացվելու են հունիսի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում