Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անցնող շաբաթվա ընթացքում սա ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի վիրավորման երկրորդ դեպքն է. ապրիլի 30-ին էլ նման դեպք էր գրանցվել ՀՀ Տավուշի մարզում, վիրավորվել էր Արգիշտի Սեփխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում