Ադրբեջանի զինուժն Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

Ադրբեջանի զինուժն Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 28-ից մայիսի 4-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում