Ֆլորիդայում Boeing 737-ը դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է գետում
04/05/2019 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում առևտրային Boeing 737 ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է Սենթ Ջոնս գետում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինքնաթիռում եղել է 143 մարդ՝ 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ զոհեր չկան: Օդանավը գտնվում է գետի այն հատվածում,, որտեղ խորությունը մեծ չէ:
Նշվում է նաև, որ փրկարարները 21 հոգու հիվանդանոց են տեղափոխել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում