Շրի Լանկայի կարդինալը նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է ստացել

Շրի Լանկայի կարդինալը նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Շրի Լանկայի կարդինալը եկեղեցիներում և եկեղեցական այլ հաստատություններում նոր ահաբեկչությունների մասին տեղեկատվություն է ստացել, որոնք այս շաբաթ են տեղի ունենալու։ Նա նախօրեին նաման է ուղարկել եկեղեցականներին, որն ավելի ուշ հայտնվել է նաև սոցիալական կայքում։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը՝ հղում անելով Associated Press-ին։

Նամակում նշվում է, որ կարդինալ Մալկոլմ Ռանջիտը որոշել է Շրի Լանկայի տարածքում փակել եկեղեցիներն ու կաթոլիկ դպրոցները, նաև հետաձգել հանրային հավաքները «մինչև հետագա ծանուցում»։

«Ձեր բարօրության համար մենք որոշել են փակել այդ հաստատությունները»,- ասել է կարդինալը։

Եկեղեցու ներկայացուցիչը հաստատել է նամակի իսկությունը, բայց հրաժարվել է բացահայտել լրացուցիչ դետալներ, այդ թվում նա հրաժարվել է նշել սպառնաիքի աղբյուրը։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի եկեղեցինեում, հյուրանոցներում և այլ հաստատություններում տեղի էին ունեցել մի քանի պայթյուն։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Զոհերի թիվն անցել է 200-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում