Չավուշօղլուն հայտարարել է Թրամփի՝ Թուրքիա այցելելու մտադրության մասին

Չավուշօղլուն հայտարարել է Թրամփի՝ Թուրքիա այցելելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա կատարելիք հնարավոր այցի մասին։

Չավուշօղլուի խոսքերով, երկու նախագահների միջև կայացած վերջին հեռախոսոզրույցը դրական մթնոլորտում է անցել, թեև երկու երկրների միջև կան մի շարք անհամաձայնություններ։

Նշելով, որ Թրամփը ցանկանում պաշտոնական այց կատարել Թուրքիա, Չավուշօղլուն ասել է.

«Առայժմ հայտնի չէ, թե երբ կլինի այցը։ Այդ հանդիպման ժամանակ անշուշտ կքննարկվի Սիրիայի քրդական ուժերի, գյուլենական համայնքի, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցը»։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի քննարկվելու են նաև թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում