Պոմպեոն խոստացել է զանգահարել Լավրովին
01/05/2019 22:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է զանգահարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որպեսզի քննարկեն Վենեսուելայում տեղի ունեցածը։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նա մանրամասնել է, զանգը նախատեսված է այսօր՝ մայիսի 1-ին։ Նրանք լուրջ խոսակցություն են ունենալու։
Միաժամանակ Բոլթոնն ասել է՝ ոչինչ չգիտի Թրամփ-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում