AM | RU
USD
EUR
RUB

Առողջապահության նախարարն ընդունել է ենթաօրենսդրական ակտ՝ հղում կատարելով հակասահմանադրան հոդվածին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Pastinfo.am: Օրերս ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր պացիենտներին: «Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»։ Այս հայտարարությունից հետեւում է, թե քաղաքացին ոչ թե պետք է նախապես տա իր համաձայնությունը՝ իր մահից հետո օրգաններն օգտագործելու համար, այլ հակառակը՝ առարկի։ Որքանով է այս մոտեցումը համահունչ մեր օրենսդրությանը։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբան Գոհար Մելոյանը:

-Տիկին Մելոյան, մեր ազգային օրենսդրությունը չի՞ կարգավորում, թե որ դեպքում կարող են մարդու մահից հետո օգտագործվել նրա օրգանները։

- Պարոն Թորոսյանի մեջբերումը հանրության շրջանականերում անհագստության տեղիք տվեց, ինչին հանգամանորերեն կանդրադառնամ։ Պետք է ասեմ, որ ՀՀ օրենսդրությամբ նման իրավակարգավորում կա։ Մասնավորապես, 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի համաձայն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ՝ ամուսինը, չափահաս երեխան, ծնողներից մեկը, հարազատ եղբայրը կամ քույրը, հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Սակայն 2010 թ-ի սեպտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴՈ-913 որոշմամբ վերոնշյալ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր։

- Ստացվում է, որ քաղաքացին պետք է նախապես ոչ թե տա իր համաձայնությունը, այլ առարկի՞, որ իր մահից հետո իր օրգանները չօգտագործվեն։ ՀՀ սահմանադրական դատարանը ինչ մեկնաբանություն է տվել։

- ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել համաձայնություն տալու ինստիտուտն ընդհանրապես՝ իմ կողմից հիշատակված 7-րդ հոդվածի համատեքստում։ Այսպես՝ ՍԴ-ն 2005 թ. Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ, հյուսվածքներ վերցնելուն։ Սա ՍԴ որոշման համաձայն՝ հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և 14-րդ հոդվածին՝ համաձայն որի` մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից, ճանաչել:

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է նաև, որ տվյալ իրավակարգավորումը ռիսկային է և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:

Երկրորդ՝ փաստել է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթներ համապատասխանում են Սահմանադրությանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՍԴՈ-913 որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Նկատենք, որ ՀՀ կառավարությունը, մինչ Սահմանադրական դատարանի նշված որոշման կայացումը, չէր ընդունել օրենքով իրեն պատվիրակված բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են օրենքի լիարժեք կիրառումն ապհովելու համար:

Բացի այդ՝ Սահմանադրական դատարանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հստակեցված չեն նաև փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող և իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաև փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման գործընթացը ֆինանսավորելու հիմնական պայմանները։ Սա առավել կարևոր և ռիսկային պայմաններից է ։

- Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու վերաբերալ հանրության շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ընթացքում նշվում է, որ դա միջազգային պրակտիկայում մեծապես կիրառվող ընթացակարգ է, երբ մարդը պետք է նախօրոք հրաժարվի իր մահից հետո դոնոր հանդես գալ. արդյո՞ք իրապես առկա է նմանատիպ միջազգային փորձ:

- Տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավորումներ։ Փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նախքան օրգանների փոխպատվաստումը պարտադիր է դոնորի համաձայնությունը, սակայն տարբերակվում են համաձայնության արտահայտման եղանակները։ Մի դեպքում ենթադրյալ համաձայնությունն է, այսինքն՝ անձի համաձայնությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չի հրաժարվել իր մահից հետո իր օրգաններն օգտագործելուց։ Երկրորդ դեպքում՝ պոզիտիվ համաձայնություն, երբ անձը կենդանության օրոք տալիս է իր հստակ համաձայնությունը՝ իր մահից հետո իր օրգաններն օգտագործելու վերաբերյալ:

Միջազգային պրակտիկան ակնհայտ վկայում է, որ երկու նշված մոտեցումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Խնդիրն այն է, թե ինչպես են դրանք իրացվում և օրենսդրորեն երաշխավորվում`տվյալ իրավահարաբերություններում հնարավոր բացասական դրսևորումները կանխելու անհրաժեշտությունը նկատի ունենալով: Դիցուք՝ կարգավորված չէ իրավիճակը, երբ մահացած անձը հարազատ կամ ազգական չի ունենում, և այս դեպքերի շուրջ կարող են հանցավոր սխեմաներ ձևավորվել։

- Դուք ինչպե"ս եք կարծում, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ինչպիսի իրավակարգավորում պետք է գործի։

- Ինձ համար կարող է ընդունելի լինել մեր օրենսդրությամբ ամրագրված կարգավորումների կիրարկումը։ Այն է՝ մարդու մահվանից հետո նրա մերձավորների համաձայնությամբ նրա օրգանների օգտագործումը, եթե կենդանության օրոք նա անհամաձայնություն չի հայտնել, սակայն դրա համար շատ կարևոր է ձևավորվել իրավակարգավորումների ամբողջական համակարգ՝ երաշխավորելով մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, և նվազագույնի հասցնել կոռուպցիոն կամ հանցավոր գործունեության ռիսկերը տվյալ բնագավառում։ Օրինակ՝ շատ մեծ է օրգանների ապօրինի առևտրի իրականացման ռիսկը՝ հատկապես ռազմական գոտիներում։ Հաշվի առնելով, որ օրգանների փոխպատվաստումը համաշխարհային պրակտիկայում առավել շահութաբեր բիզնեսներից է, կարելի է վերհիշել մի շարք աղմկահարույց բացահայտված դեպքեր, ինչպես՝ սահմռկեցուցիչ դեպքը, մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում գործող թուրք բժիշկ Յուսիֆ Էրչին Սյոնմեզ անունով անձի (մականունը՝ «Ֆրանկենշտեյն»՝) մասին, ով մի շարք երկրներում մեղադրվում է օրգանների մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ: 1999 թ-ին Կոսովոյում 300 սերբ զինվորների առևանգման գործը ՄԱԿ-ի ուժերով հետաքննելուց հետո հայտնի է դարձել, որ այդ գործի հետեւում կանգնած է վերջինս, ում հաջողվել էր խուսափել այն մեղադրանքից, որ ինքը սպանելով հանել է սերբ զինվորների ներքին օրգանները և դրանք ուղարկել այլ երկրներ։ Ըստ բժշկական համայնքի՝ լուրջ ռիսկեր են պարունակում նաև մարդու մահվան ճշգրիտ արձանագրումը։

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա։ Լիազոր մարմինը, ի դեմս առողջապահության նախարարի՝ սույն թվականի փետրվարի 1-ին ընդունել է մի շարք հրամաններ՝ սահմանելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, որոնցից մասնավորապես՝ «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 05-Ն հրամանում հղում է արվում Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչված 7-րդ հոդվածին։

Այսինքն` ընդունվել է ենթաօրենսդրական ակտ, որը հղում է կատարում օրենքի անվավեր ճանաչված հոդվածին և կարգավորում է հակասահմանադրական ճանաչված իրավահարաբերություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այս ենթաօրենսդրական կարգավորումները ևս թերի են կատարվել, օրինակ` չի ընդունվել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։

Կարծում եմ` սա բավականին խնդրահարույց, մարդկային գործոնին ուղղակիորեն առնչվող և լուրջ կոռուպցիոն և այլ հանցավոր ռիսկեր պարունակող բնագավառ է, և դրա կարգավորումն առնվազն պետք է սկսվեր համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` նախատեսելով հստակ գործող մեխանիզմ, առավել ևս` հաշվի առնելով, որ օրենքում ունենք հակասահմանադրական ճանաչված, անվավեր դրույթ, որի հիման վրա կարգավորումներ սահմանելը լիազոր մարմնի կողմից լրացուցիչ կազուսային իրավիճակների կարող է հանգեցնել, իսկ ռիսկերն ահռելի են և վտանգավոր, ինչին անդրադարձա վերևում։

Ըստ իս՝ շատ կարևոր է նմանաբնույթ հարցերի հանրային հնչեղության ապահովումը, օրենսդրական նախաձեռնության պարագայում` հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատականի ապահովումը, ինչը կնվազեցնի հետագա համակարգային խնդիրների առաջացման հնարավորությունը։

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan