Էրդողանը Զելենսկուն թիկնազոր էր տրամադրել

Էրդողանը Զելենսկուն թիկնազոր էր տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ուկրաինական նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, ով հանգստանում էր Թուրքիայում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տրամադրել էր թիկնազոր։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել է «Страна.ua» կայքը։ Նա հանգստացել է Բոդրումում։ Ոստիկանությունից աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու ժամանումն ամբողջ Բոդրումը ոտքի էր հանել։

«Այժմ Բոդրումում հանգստում են տարբեր երկրներից շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա, բայց որևէ մեկի նման այդքան մեծ ուշադրություն չկա»,– ասել է աղբյուրը։

Զելենսկու պաշտպանությունն այնքան լուրջ է եղել, որ նույնիսկ լրագրողները չեն կարողացել լուսանկարել նրան։

Գազետա.ռու-ն գրում է, որ Զելենսկին եռօրյա հանգստից հետո արդեն վերադարձել է Ուկրաինա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում