AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը Կառավարական «դաչաներում». ո՞վ է գնորդը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, AntiFake.amՕրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս։

Բոգարտը ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդների հետ համագործակցող ընկերություն է, որը հայտնի է որպես Հայաստանում ամենաթանկ կահույք վաճառող ընկերություն։ Օրինակ՝ ննջասենյակի կահույքի գինը սկսվում է մոտ 10.000 ԱՄՆ դոլարից։

Հիշեցնենք, որ Ձորափի 74 հասցեում գտնվում են պետական պաշտոնյաներին սպասարկող Կառավարական առանձնատները կամ «դաչաները»։ Այնտեղ է բնակվում նաև ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից ամենաբարձր աշխատավարձը նախագահինն է, ապա՝ վարչապետինը։ Հաշվի առնելով պետական պաշտոնյաների ստացած աշխատավարձի չափը՝ Բոգարտից որևէ կահույք ձեռք բերելու համար անհրաժեշտ է պետական պաշտոնյայի մի քանի ամսվա աշխատավարձ։

Ուստի հարց է առաջանում, թե ո՞ր պետական պաշտոնյայի առանձնատուն է ուղևորվել Բոգարտի բեռնափոխադրող մեքենան Քաղաքացու օրը։ Ի՞նչ կահույք է բերվել, ի՞նչ արժողությամբ, և ի՞նչ միջոցներով է Կառավարական առանձնատանը բնակվող որևէ պաշտոնյա ձեռք բերել Հայաստանի ամենաթանկարժեք կահույքն իր Կառավարական «դաչայի» համար։

Սրանք հարցեր են, որոնք մտահոգություններ են առաջացնում, և որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Մեր գործընկեր լրատվամիջոցներին ևս կոչ ենք անում հետևողական լինել այս հարցում և փորձել պարզաբանումներ ստանալ։

...

Թարմացում. Մեր հրապարակմանն արձագանքեցին մեր ընթերցողները և մեզ ուղարկեցին ապրիլի 27-ին` Քաղաքացու օրն արված դեպի Կառավարական առանձնատներ ուղևորվող Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահի բեռնափոխադրող մեքենայի լուսանկարներ՝ վերահաստատելով մեր այն տեղեկությունները, որ Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը վաճառող ընկերության բեռնափոխադրող մեքենան բավականին ծանրաբեռնված վիճակով այդ օրը շարժվել է դեպի Կառավարական տներ, ապա դուրս եկել այդտեղից։

 

Հեղինակ՝ Աստղիկ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Լրահոս
Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan