Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս

Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զերծ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերը վարող դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում Զեյնալյանը նշեց, որ իր կողմից որևէ դիրքորոշում կարող է հենց ինքնաբացարկի հիմք հանդիսանալ:

«Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում, նաև կա իրավակիրառական պրակտիկա: Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Իսկ, թե ինչպես կգնահատի կարգապահական հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությունն այդ քայլը, դա այլ հարց է: Դրանից հետո, եթե հանկարծ միջնորդություն ներկայացվի Բարձրագույն դատական խորհուրդ, ապա այդ դատական ատյանն է իրավասու տալ դրա գնահատականը: Եվ սխալ կլինի, եթե դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնի արդարադատության նախարարը կամ այդ օղակում որևէ մեկը»,– ընդգծեց Արդարադատության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում