Այրվող շարժիչով Boeing-ի վայրէջքը ՀԱՀ-ում տեսանկարահանվել է
29/04/2019 11:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 օդանավը կիրակի Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով, հայտնում է The South African-ն:
UM642 չվերթը Յոհաննեսբուրգից Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե էր թռչում:
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Twitter-յան PigSpotter էջում: Տեսանյութում երևում է, թե շարժիչներից մեկից ինչպես են դուրս ցայտում կրակի լեզվակները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում