AM | RU
USD
EUR
RUB

Հայ-ռուսական փոխգործակցության վրացական ուղղությունը

 

2008թ. ամռանը, երբ Վրաստանը հարձակվել էր Հարավային Օսիայի վրա, Հայաստանը հայտնվել էր բավական դժվար կացության մեջ։ Ընդամենը 5 օր տևած պատերազմի հետևանքով, մեր երկրում էներգետիկ ճգնաժամի նախանշաններ ի հայտ եկան։ Հանրապետության բազմաթիվ բենզալցակայաններում դադարեց վառելիքի վաճառքը։ Ապրանքների արտահանման ու ներմուծման ծավալները կտրուկ նվազեցին։ Խզվեց Հայաստան-Ռուսաստան ցամաքային կապը՝ լուրջ հարված հասցնելով մեր երկրի տնտեսությանը, սպառնալով նաև անվտանգությանը։ Ցխինվալի վրա հարձակում գործելու ծրագրերը մշակելիս Սաակաշվիլիի վարչակազմը ոչ մի րոպե չի մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իր քայլերը Հայաստանի համար։ Այդ հարցը Վրաստանի իշխանություններին ընդհանրապես չէր հետաքրքրում։ Նրանք հաշվի չէին նստում ո՛չ պաշտոնական Երևանի և ո՛չ էլ Վրաստանի տարածքում բնակվող հարյուր հազարավոր հայերի կարծիքի հետ։ Մինչդեռ այդպես պիտի չլիներ։ Դա մեր քաղաքական բացթողումն էր։ Սխալ, որը չի ուղղվել մինչ օրս։

Հայրս հաճախ էր կրկնում, որ Թբիլիսիում պետք է անձրևանոցով քայլեն, երբ Երևանում եղանակն ամպամած է։ Նման պնդում անելու նա շատ հիմնավորումներ ուներ։ Դա և՛ վրաց ժողովրդի հետ հայերի հարաբերությունների դարավոր փորձն էր, և՛ մեր պետությունների պոտենցիալի համեմատական գնահատականը, և՛ Վրաստանի անվտանգությանը սպառանացող գործոնները, և՛ աշխարհաքաղաքական միջավայրը, և՛ վերջապես այն փաստը, որ այդ պետության ներկայիս տարածքում բնակվում է մոտ 300.000 հայ։ Թվարկված գործոններից յուրաքանչյուրն առանձին վերցրած կարող էր բավական ծանրակշիռ հանգամանք լինել Վրաստանի ցանկացած իշխանության համար՝ հաշվի նստելու պաշտոնական Երևանի կարծիքի հետ։ Փոխարենը ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի հանդեպ Վրաստանի միակ առավելությունը՝ աշխարհագրական դիրքը, գերակշռել է բոլոր այն վերոնշյալ գործոնները, որոնց մասին խոսում էի։

Թե երբ և ամենակարևորը՝ ինչպես մեր բարեկամ Վրաստանը սպառնալիք դարձավ Հայաստանի համար, կարծում եմ, շատերին է հայտնի։ Հետխորհրդային շրջանում Վրաստանը, ի տարբերություն մեր երկրի, զարգացման հստակ արևմտամետ ուղղություն որդեգրեց՝ փորձելով ամեն կերպ չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունն իր ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Պաշտոնական Թբիլիսիի այդ ընտրությունը պայմանավորված էր ինչպես աբխազական և օսական պատերազմներում կրած պարտությունից, այնպես էլ էթնիկ, պատմական հիշողությամբ, որտեղ Ռուսաստանը մնացել է որպես Վրաստանը նվաճած երկիր։ Որքան էլ վրացական ռուսոֆոբիան վնասում է այդ երկրի կենսական շահերին, այն, այնուամենայնիվ, կարելի է հասկանալ։ Բայց նույնը չի կարելի ասել, օրինակ, ռուս-հայկական դրական հարաբերությունների պատճառով վրացիների շրջանում հայերի հանդեպ առաջացած բացասական վերաբերմունքի մասին։ Այս հարցում վրացական կողմն անուշադրության է մատնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ և դա անհերքելի փաստ է։

Վրաց-հայկական հարաբերությունների վատթարացման վրա նշանակալի ազդեցություն է ունեցել նաև Աբխազիայում բնակվող հայության ներգրավվածությունը վրաց-աբխազական պատերազմում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի ակտիվ աշխատանքը վրաց հանրության շրջանում։ Բայց եթե փորձենք հասկանալ այս խնդրի բուն էությունը, ապա կտեսնենք, որ հիմքում հայ-վրացական փոխըմբռնման բացակայությունն է։ Այո, պատմության տարբեր ժամանակաշրջաններում մեր երկու ժողովրդների միջև բախումներ, անգամ պատերազմներ են եղել։ Բայց գործը երբեք թշնամանքի չի հասել ու հիմա էլ չկա նման վտանգ։

Այս ամենին գումարվում է նաև աշխարհաքաղաքականությունը, որը լրացուցիչ բարդություններ է ստեղծում Հայաստան-Վրաստան հարաբերություններում։ 1997թ. Վրաստանը միանում է ՎՈՒԱՄ-ին, որը Ռուսաստանը շրջափակելուն ուղղված ԱՄՆ փորձագիտական կենտրոններում մշակված նախագիծ էր։ 2005թ. պաշտոնական Թբիլիսին հասնում է նրան, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի Բաթումում և Ախալքալակում տեղակայված իր ռազմաբազաները։ Այս ամենին զուգահեռ վրացական իշխանությունները հետևողականորեն թուլացրել են ջավախահայության գործոնը՝ չարաչար կարծելով, որ հայկական այդ տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցները սպառնալիք են իրենց երկրի տարածքային ամբողջականության համար։ Եվ դա այն դեպքում, երբ Աբխազիայում ու Հարավային Օսիայում կրած պարտությունների արդյունքում Վրաստանի կազմաքանդման իրական վտանգը չեզոքացվել է հենց հայերի՝ հատկապես ջավախահայերի, ջանքերի շնորհիվ։

Կարդացեք նաև՝ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը։

Ինչևէ, փաստն այն է, որ տարիներ շարունակ վրաց իշխանությունները հետևողականորեն պայքարել են տարածաշրջանում հայկական և ռուսական շահերի դեմ, փոխարենը նախապատվություն տալով թուրք-ադրբեջանական գործոնին, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը՝ յուրաքանչյուրն իր հերթին, Վրաստանն իրենց ազդեցության տակ պահելուն ուղղված որևէ քայլ չեն նախաձեռնել։ Դրա արդյունքը 2008թ. պատերազմն ու դրան հետևած Մոսկվա-Երևան կապի զգալի թուլացումը դարձավ։

Մինչդեռ Վրաստանը հենց այն ուղղությունն էր, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համագործակցեին ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրքական երկու այս պետությունները հիմա արդեն գրեթե լիարժեք վերահսկում են Վրաստանի գործողությունները բոլոր ոլորտներում։ Հայ-ռուսական բացակայության ընդամենը մի քանի տարիների ընթացքում թուրքական գործոնն այնքան խոր արմատներ ձգեց Վրաստանի հատկապես հարավային շրջաններում, որ այդ երկիրը կրկին կանգնել է կազմաքանդման իրական վտանգի առջև։ Եվ միակ գործոնը, որ դեռևս խանգարում է Անկարային ու Բաքվին կյանքի կոչել իրենց ծրագրերը, կրկին Սամցխե-Ջավախքի հայությունն է։

Նախորդ հոդվածում, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, խոստացել էի փոքրիկ հոդվածաշարով ներկայացնել գործակցության այն ուղղությունները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքիր և շահավետ լինել մեր երկու պետությունների համար։ Վրաստանը ահա կարևոր այդ ուղղություններից մեկն է։ Մի քանի պատճառով։

Նախ, որովհետև այդ երկրի տարածքով են անցնում Հարավային Կովկասի ամենակարևոր առևտրային ճանապարհները։ Վրացական ենթակառուցվածքները մեծ հնարավորություն են բացում ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով։ Հենց երկու այս կարևոր գործոններն են, որ տարիներ շարունակ ստիպել են Արևմուտքին և Ռուսաստանին, ինչպես նաև Իրանին ու Թուրքիային, իսկ այսօր նաև Չինաստանին պայքարել Վրաստանն իրենց ազդեցության տակ պահելու համար։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պարզապես անհրաժեշտ է դարձնում հայ-ռուսական համագործակցությունը վրացական ուղղությունում, թուրքական գործոնի ուժեղացումն է այդ երկրի հատկապես հարավային շրջաններում։ Այնտեղ թուրքական ժողովրդագրական էքսպանսիան շատ մեծ թափ է հավաքել և արդեն սպառնում է անգամ հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանին։ Մինչդեռ դա հենց այն ճանապարհն է, որը Հայաստանում կոչում ենք «Կյանքի ուղի» և որը թույլ է տալիս ճեղքել թուրքական շրջափակումը։

Երրորդ գործոնը, որը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար, Հարավային Կովկասը քրիստոնեական պահելն է։ Մի քանի օր առաջ վրացական մամուլը լայն լուսաբանեց Պանկիսի կիրճում տեղի ունեցած միջադեպը, երբ այնտեղ բնակվող չեչենները, «Ալլահ ակբար» գոռալով հարձակվեցին վրաց իրավապահների վրա՝ դեմ դուրս գալով իրենց շրջաններում ՀԷԿ կառուցելու որոշմանը։ Վրաստանի իսլամացումը մեծ խնդիր է, որը լրջորեն անհանգստացնում է նաև տեղի իշխանություններին։ Եվ ճիշտ քաղաքականություն մշակելու ու դա ըստ արժանվույս վրացական կողմին ներկայացնելու դեպքում, հնարավոր կլինի այդ խնդրի համատեղ լուծման ուղիներ գտնել։

Վրաստանի հետ կապված այս և բոլոր հնարավոր այլ մտքերն ու ծրագրերը, իրականում, շահավետ են առաջին հերթին հենց Վրաստանի համար։ Սա կարևոր է հասկանալ և հասկացնել նաև վրաց ժողովրդին։ Երբ մենք խոսում ենք վրացական ուղղությամբ ռուս-հայկական համագործակցության մասին, հիմքում պետք է դնել նաև այս գաղափարը՝ որևէ կերպ չվնասել Վրաստանին, չսպառնալ նրա անվտանգությանը և ամեն ինչ անել, որպեսզի այդ քաղաքականության արդյունքը փոխադարձ շահը, հարգանքը և վստահությունը լինեն։ Եվ սա դատարկ խոսքեր չեն։ Կարծում եմ՝ ուշադիր ընթերցողն ինքն էլ է հասկանում, որ առաջարկված համագործակցության ծրագիրն իրականում ոչ թե Վրաստանը սեփական կամքին ենթարկելու, այլ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական նվաճողական քաղաքականությունը չեզոքացնելու նպատակ է հետապնդում։ Սա է հիմնական այն խնդիրը, որը կանգնած է Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Վրաստանի առջև։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan