Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել

Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Newsfirst լրատվականին:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում, որտեղ իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում