Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը

Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված կանոնների խախտման դեպքերից հետո հրաժարական է ներկայացրել հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մենք քննարկում ենք անցկացրել, դեպքի վերաբերյալ խորհրդակցություններ ենք անցկացրել, և քրեակատարողական հիմնարկի պետն իր պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այն այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարություն»,– ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ բավարարելու է այդ դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում