Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Ասկերան քաղաքում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին եւ 2019 թվականի ծրագրերին:

Ինչպես հայտնեցին արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում