Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին

Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ գրառում է կատարել թվիթերում։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը՝ հիշելու համար, որ մարդ էակը ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր մերձավորի հետ և հետևողական լինելու համար, որ պատմությունը չկրկնի իր սխալները»,-գրել է Մակրոնը։

Նշենք, որ Մակրոնը ապրիլի 10-ին որոշում ստորագրեց, որով ապրիլի 24-ը ներառվեց Ֆրանսիայի օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում