AM | RU
USD
EUR
RUB

Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:

Միջոցառման անցկացումը թույլ տալու վերաբերյալ Մարդու իրավունքների ընկերության համանախագահ Էրեն Քեսքինի բանակցությունները ոստիկանության հետ ապարդյուն են անցել: Արդյունքում ներկաները ստիպված են եղել հավաքվել Բեյօղլու թաղամասում Մարդու իրավունքների ընկերության գրասենյակի առջև: Քեքսինը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են միջոցառման անցկացման դեմ իրավապահ համակարգի գործողությունները:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառման չեղարկումը Թուրքիայում ժողովրդավարության նահանջի հերթական ապացույցն է:

«Տարիներ շարունակ եղել է կամք՝ առերեսվելու 104 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Այդուհանդերձ, նրանք հետքայլ են արել առերեսման կամքից: Ես իսկապես ցավում եմ: Ցանկացած հանցանք, որը դատապարտված չէ, կրկնվում է, և, ցավոք, այս հանցանքը ևս այսօր կրկնություն է ստանում: Այն բռնությունները, որոնք 104 տարի առաջ գործադրվել են հայերի նկատմամբ, այսօր իրականացվում են ընդդեմ քրդերի»,- ասել է Փայլանը: Նա պահանջել է առերեսվել պատմական իրողությանը՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն իրավունքների ու օրենքների պաշտպանության:

Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառումը կազմակերպել էին Ստամբուլի Մարդու իրավունքների ընկերությունը ու Ռասիզիմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողով:

Նախորդ տարի ևս Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումն իրավապահների կողմից չեղյալ էր համարվել: Ավելին, որոշ մասնակիցների ձեռքից խլվել էին «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառները:

 

Լրահոս
«Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan