AM | RU
USD
EUR
RUB

ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին:

Հարց. Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները, մասնավորապես, Հայոց ցեղասպանության տարելիցի ֆոնին:

Պատասխան. Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կարող եմ ցավով արձանագրել, որ մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի: Ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։

Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։

Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։

Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է:

Լրահոս
ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan