AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ:

 



Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan