AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։

Այս կարգը գործում է, եթե հիմնարկի ղեկավարը չունի առաջին տեղակալ։ Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին, և փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին, ում ապրիլի 10-ին հենց ինքն է նշանակել տվել այդ պաշտոնին։ Ընդ որում, Փաշինյանը հակված չի եղել այդ նշանակումն անելու, քանի որ Քյարամյանի եկամուտների հայտարարագիրը դրան չի «տրամադրել»։

Ու թեև Աբգարյանը պաշտոնապես արդեն փոխարինում է Սանասարյանին, սակայն, մեր տեղեկություններով, Աղաջանյանի անունից զանգել են նրան և առաջարկել կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Աբգարյանից, ով չզարմացավ մեր հարցից, թե ինչու իրեն չեն ուզում տեսնել Սանասարյանին փոխարինողի դերում, բայց ասաց․ «Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որևէ ցուցում չեմ ստացել»։

Իրեն հայտնի՞ է, որ Աղաջանյանը դեմ է իրեն։ «Չէ, ինձ հայտնի չէ»։ Ի դեպ, լուրերը, որ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, որքան էլ կառավարությունից հերքեն, հավաստի են։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Աղաջանյանն արձակուրդ է գնալու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan