Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
23/04/2019 14:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ստերկն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում:
«Մենք մարդկային մեծ աղետի ականատեսն ենք: Եվ ցավոք աշխարհում դեռ տեղի են ունենում իրադարձություններ, երբ անմեղ մարդիկ թշնամության զոհ են դառնում: Եվ ես կարծում եմ, որ մարդկությունը նման իրադարձություններից պետք է դասեր քաղի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Ստերկի հետ հուշահամալիր էր եկել և իր հարգանքի տուրքը մատուցեց նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովան: Նրանք նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։